«Ջրի մաֆիա» ասելը մի քիչ բարձր է հնչում․ Ջրային կոմիտեի նախագահը՝ վարչապետի հայտարարության մասին

Լուրեր

08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ապօրինի ջրօգտագործողների ցանկում բարձրաստիճան նախկին պաշտոնյաներ չկան․ նրանք այդ գործն իրականացրել են իրենց ազգական-բարեկամների և իրենց հետ կապ ունեցող այլ անձանց միջոցով։

Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ջրային կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանը՝ նշելով, որ կան հարուցված տարբեր քրեական գործեր ապօրինի ջրօգտագործման փաստով։

Վերջինս նաև հավելեց, որ անբարեխիղճ ջրօգտագործողներից կան նաև այնպիսիք, որոնք փորձում են իրավական դաշտ բերել իրենց ջրօգտագործումը և դառնալ պարտաճանաչ բաժանորդներ։

Լրագրողի հարցին՝ իսկ արդյոք կապիտուլյացիայի են ենթարկվել «ջրային մաֆիայով» զբաղվողները, ինչպես իր ելույթներից մեկում ասել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Վարդան Մելքոնյանն ասաց․««Ջրի մաֆիա» ասելը մի քիչ բարձր է հնչում։ Այո՛, ծանոթ եմ, ես էլ եմ լսել։ Եթե իրենց գնահատենք, ապա նրանք անբարեխիղճ, ոչ պարտաճանաչ և իրենց բիզնեսի շահերը պաշտպանող ինչ-որ խումբ մարդիկ են, որոնք, այո՛, տարիներ շարունակ ունեցել են ջուր, ջրի համար վճարել են չնչին։ Այդ դեպքերով էլ կան հարուցված քրգործեր»։