Ջրային կոմիտեն այս տարի արդեն հողօգտագործողների հետ կնքել է 920 լրացուցիչ պայմանագիր, որոնց թիվն ավելանում է

Լուրեր

08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«2018 թվականի հետ համեմատ 2019 թվականին Հայաստանում 7100 հա-ով ավելացել են ոռոգելի հողակտորները, ի հայտ են եկել նոր հողօգտագործողներ, 7100 հա-ի մեջ որոշակի թիվ են կազմում այն հողակտորները, որոնք ստվերից դուրս են եկել։ Ջրային կոմիտեն այս տարի արդեն հողօգտագործողների հետ կնքել է 920 լրացուցիչ պայմանագիր, որոնց թիվն ավելանում է, իսկ այս տարվա 6 ամիսների ընթացքում բաց է թողնվել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 218 մլն խմ-ից 30 մլն խմ-ով պակաս  ջուր: Թեև թիվը նվազեցվել է, սակայն հողօգտագործողների կողմից որևէ դժգոհություն չի արձանագրվել, հետևաբար՝ կարելի է միտում տեսնել, որ այդ 218 մլն խմ թիվը իրականությանը չի համապատասխանել»,- այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց  ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ջրային կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանը՝ նշելով նախորդ տարվա համեմատ այս տարի սպառած ջրի դիմաց 6 ամսվա ընթացքում գանձվել է 24 մլն դրամով ավելի գումար՝ հասնելով 846 մլն դրամի՝ նախորդ տարվա 822 մլն դրամի փոխարեն։

«Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ այս տարի ունենք 1 մլն կՎտ/ժ-ի հոսանքի ավել ծախս, դա կարելի է բացատրել այն բանով, որ նույն ժամանակահատվածի համեմատ մենք Սևանա լճից վերցրել ենք 14 մլն խմ-ով ավելի քիչ ջուր և որոշ հատվածների ջուր հասցնելու համար մենք սպառել ենք այդ հոսանքը։ Անցյալ տարվա նույն ժամանակահատվածում Սևանից բաց է թողնվել 43,5 մլն խմ ջուր, իսկ այս տարի նույն ժամանակահատվածի համար՝ 29․5 մլն խմ ջուր, իսկ Արփա-Սևանով Սևանա լիճ ենք տեղափոխել 126 մլն խմ ջուր՝ նախորդ տարվա 122 մլն խմ-ի դիմաց»,- ասաց Վարդան Մելքոնյանը։

Խոսելով  ջրամբարների լցվածության մասին՝  Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ջրային կոմիտեի նախագահը նշեց, որ այսօրվա դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ 41 մլն խմ-ով ավել ջուր կա կուտակված։

Աղավնի Սուքիասյան