Ինչ-որ մեկը սպասում էր, որ ես կքննադատեմ Զելենսկիին․ դա այն չէ, ինչ հիմա պետք է երկրին․ Պորոշենկո

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ընդդիմադիր «Եվրոպական համերաշխություն» կուսակցության առաջնորդ և Ուկրաինայի հինգերորդ նախագահ Պյոտր Պորոշենկոն կարծիք է հայտնել Սպիտակ տանը նախագահ Վլադիմիր Զելենսկու և ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի միջև  ծագած վեճի վերաբերյալ։ Նա նշել է, որ մտադիր չէ քննադատել Զելենսկիին այս իրավիճակի համար և հույս ունի, որ պետության ղեկավարն ունի «պլան Բ». հայտնում է News IO-ն։

«Ինչ-որ մեկը սպասում էր, որ ես կքննադատեմ Զելենսկիին, բայց ոչ, քննադատություն չի լինի, քանի որ դա այն չէ, ինչ հիմա պետք է երկրին»,- նշել է Պորոշենկոն իր հայտարարության մեջ։

Նրա խոսքով՝ ուկրաինա-ամերիկյան հարաբերությունները չեն կարող սահմանափակվել միայն Զելենսկու և Թրամփի հարաբերություններով։ «Սրանք երկու մեծ ազգերի հարաբերություններ են, որոնք գիտեն՝ ժողովրդավարությունն ու ազատությունը դատարկ խոսքեր չեն ո՛չ Ուկրաինայի, ո՛չ էլ Միացյալ Նահանգների համար։ Մենք չենք կարող մեզ թույլ տալ հակաամերիկյան տրամադրություններ տարածել»,- հավելել է նա։

Պորոշենկոն նաև հույս է հայտնել, որ նախագահ Զելենսկին ունի «պլան Բ» ԱՄՆ-ի հետ համագործակցությունը զարգացնելու համար: «Հավատում ենք, որ Լոնդոնում և Բրյուսելում կայացած հանդիպումներից հետո մենք կվերադառնանք մի քանի կարևոր ուղերձներով. Եվրոպայի հետ միություն, զենքի ձեռքբերում, ֆինանսավորում և պաշտպանական արդյունաբերության ներդրումների ուժեղացում»,– ընդգծել է նա: