Այսօր լրանում է 1915թ. Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցը: Առավոտյան Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ժամանեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, Կառավարության անդամները, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։ Հուշամալիրում ծաղիկներ խոնարհելուց հետո նրանք անմար կրակի մոտ մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը տերունական աղոթք հնչեցրեց, Սրբոց նահատակաց …

