ՀՀ զինվորական դատախազը ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանում հետևել է զորակոչի իրականացման գործըթնացին

Լուրեր

08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ 2019 թվականի հուլիսի 24-ին ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վահե Հարությունյանը՝ ՀՀ զինվորական դատախազի տեղակալ Տիգրան Ամբարյանի և ՀՀ զինվորական կոմիսարի ժամանակավոր պաշտոնակատարի ուղեկցությամբ, այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան: ՀՀ զինվորական դատախազը ներկա է գտնվել զորակոչի կազմակերպման գործընթացին, անձամբ հետևել է անցկացվող վիճակահանությանը, դրա անցկացման կարգին և պայմաններին:

 

«Կենտրոնական հավաքակայանում զինվորական դատախազը հանդիպել է զորակոչիկների և նրանց ուղեկցող հարազատների հետ, լսել բարձրաձայնած մտահոգությունները և առաջարկությունները: Զինվորական դատախազը կարևորել է այն հանգամանքը, որ ծնողների և զորակոչիկների կողմից վիճակահանության անաչառության վերաբերյալ մտահոգություններ կամ դժգոհություններ չներկայացվեցին:

 

ՀՀ զինվորական դատախազը ներկա է գտնվել նաև հավաքակայանում անցկացվող բժշկական հետազոտությունների կազմակերպման աշխատանքներին, որի ընթացքում առանձնազրույց է ունեցել ինչպես տարբեր բժիշկ-մասնագետների, այնպես էլ հետազոտվող զորակոչիկների հետ, լսեց վերջիններիս ներկայացրած առողջական գանգատները: Առանձին անձանց առողջական վիճակի վերաբերյալ արտահայտված կասկածները փարատելու համար ՀՀ զինվորական դատախազը հանձնարարել է նրանց կրկնակի ու ավելի մանրազննին հետազոտության ենթարկել:

 

ՀՀ զինվորական դատախազը ՀՀ զինվորական կոմիսարի պաշտոնակատարին նաև ներկայացրել է զորակոչի գործընթացը և կազմակերպչական հարցերն առավել բարելավվելուն ուղղված իր նկատառումները:

 

Վահե Հարությունյանը ՀՀ զինված ուժերի շարքերը համալրող երիտասարդներին և վերջիններիս ծնողներին վստահեցրել է, որ առաջիկա երկու տարիների ընթացքում զորակոչիկները գտնվելու են նաև ՀՀ զինվորական դատախազության և անձամբ իր հոգածության, իրավական պաշտպանվածության ներքո»,- ասված է հաղորդագրությունում: