Դատախազությունում ՄԱԶԾ-ի պատվիրակության հետ քննարկվել է Հայաստանում դատաիրավական համակարգի բարեփոխումներին աջակցությանն առնչվող հարցեր

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացրին, որ դատախազի տեղակալ Դավթի Մելքոնյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրերի տեխնիկական շրջանակային առաքելության պատվիրակությանը:

 

«Ողջունելով փորձագետների խմբին՝ Դավիթ Մելքոնյանը նշել է, որ ՀՀ դատախազությունը ՄԱԿ-ի տարբեր կառույցների հետ գործակցության մեծ փորձ ունի, որը վերջին շրջանում ավելի ինտենսիվ բնույթ է ստացել՝ համատեղ տարբեր ծրագրերի իրականացմամբ: Նա կարևորել է Հայաստանի դատաիրավական ոլորտի բարեփոխումների կարիքների, կարճաժամկետ և երկարաժամկետ խնդիրների, բաղադրիչների գնահատման ՄԱԶԾ առաքելությունը հատկապես ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումներին ցուցաբերվող աջակցությունն առավել թիրախային և նպատակային դարձնելու տեսանկյունից:

 

Պատվիրակության անդամներն իրենց հերթին կարևորել են Հայաստանում արդարադատության համակարգի ուժեղացմանը, թափանցիկությանն ու հաշվետվողականության մեխանիզմների ներդրմանն ուղղված բարեփոխումների մեկնարկը՝ նշելով, որ իրենց նպատակն է հստակեցնել այդ գործընթացին ՄԱԶԾ հնարավոր աջակցության ոչ միայն հիմնական ուղղությունները, այլ նաև միջոցներն ու ծավալները:

 

Հանդիպման ընթացքում քննարկվել է կոռուպցիայի դեմ պայքարի համակարգային նոր մեխանիզմների ներդրմանը, միասնական հակակոռուպցիոն մարմնի մոդելի պայմաններում կոռուպցիոն քրեական գործերով քրեական արդարադատության իրականացման ու դատախազական վերահսկողության արդյունավետությանը, կոռուպցիայի դեմ պայքարում քննիչների, դատախազների, դատավորների մասնագիտական կարողությունների զարգացման մեթոդներին, դատավորների և դատախազների բարեվարքության չափորոշիչներին, կարգապահական վարույթներին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

 

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դավիթ Մելքոնյանը մանրամասն ներկայացրել է պետական կառավարման համակարգի կառուցվածքում ՀՀ դատախազության դերը, ինչպես նաև դատախազների անկախության սահմանադրաիրավական եաշխիքներն ու հիմնական գործառույթները: Անդրադարձ է կատարվել ներկայում հանցավորության դեմ պայքարում ՀՀ դատախազության հիմնական առաջնահերթություններին ու մարտահրավերներին, որոնց շրջանակում ՀՀ գլխավոր դատախազի տեղակալն առանձնացրել է հատկապես կիբերհանցագործությունների դեմ ներպետական և անդրազգային մակարդակներում պայքարն ուժեղացնելու, ինչպես նաև կոռուպցիայի դեմ քրեաիրավական պայքարի արդյունավետությանը խոչընդոտող օրենսդրական բացերի կարգավորման խնդիրները:

 

Դավիթ Մելքոնյանը վերջինիս առնչությամբ, մասնավորապես, նշել է, որ հիմնական խնդիրը կոռուպցիոն սխեմաներով գողացված, ապօրինի ձեռք բերված գույքի վերադարձման, բռնագանձման իրավական կառուցակարգերի ներդրումն է՝ նկատի ունենալով, որ այդ տեսակետից ՀՀ օրենսդրությունը զգալիորեն ետ է կոռուպցիայի դեմ պայքարի հաջող փորձ ունեցող երկրների համեմատ: Ըստ Դավիթ Մելքոնյանի՝ արվում է ամեն ինչ, այդ թվում նաև գործընկեր միջազգային կառույցների հետ համագործակցությամբ, նշված նպատակներով նախաձեռնված օրենսդրական փոփոխությունները մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության եվրոպական չափորոշիչներին և Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխանությունն ապահովելու ուղղությամբ:

 

Շահագրգիռ և տևական քննարկման ընթացքում արծարծվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,- ասված է հաղորդագրությունում: