«Օլիմպավանում» այսօր կայացավ ՀԱՕԿ-ի արտահերթ գլխավոր ասամբլեայի նիստը: Օրակարգում դրված էր 5 հարց. տեղեկացնում է ՀԱՕԿ կայքը: Առաջին կետը, որը վերաբերում էր Մինկում ավարտված Եվրոպական խաղերին, զեկուցեց ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի խորհրդական Արմեն Գրիգորյանը: Վերջինս ամփոփեց կատարված աշխատանքները և մեր մարզիկների գրանցած արդյունքները՝ հատուկ ըդգծելով նման մասշտաբի կարևոր մրցաշարում հայ մարզիկների՝ երկնիշ թվով մեդալներ նվաճելու …

