24 Հուլիս 2019 | 14:37
Մի՛ բողոքեք, մարզպետարան մի՛ գնացեք, լրատվամիջոցներին մի՛ դիմեք. Գյումրիի «Սասստեքսի» աշխատողներն ու սեփականատերը հանդիպել են
Գյումրիի «Սասստեքս» կարի արտադրամասի՝ աշխատանքային պայմաններից բողոքող աշխատակիցները, որոնք արդեն երկու ամիս հարկադիր պարապուրդում են, երեկ վերջապես հանդիպել են գործարանի սեփականատեր Քրիստիան Գելեջիին։ Աշխատակիցներին զանգահարել և հրավիրել են ժողովի, որը տևել է 3 ժամից ավելի։ Ի՞նչ է քննարկվել՝ շատ բան հայտնի չէ: Factor.am-ի հետ զրույցում աշխատակիցներից մի քանիսն ասացին, որ առանձնապես նոր բան չեն խոսել։ …