Անձեռնմխելիությունից զրկված Ղրղզստանի նախկին նախագահը Մոսկվա է մեկնել՝ «ընկերներին» հանդիպելու ու խոստացել է վերադառնալ

Լուրեր

27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
27.09.2026 | 17:39
Բիլ Գեյթսը զգուշացրել է, որ արհեստական բանականության պատճառով կարող է մինչև մեկ միլիարդ մարդ մահանալ
27.09.2026 | 17:27
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների վերջնական դիրքերը
27.09.2026 | 17:00
ՄՔԾ-ի մի շարք ստորաբաժանումներ և շրջիկ գրասենյակներ այսօր կաշխատեն մինչև 20:00-ն
27.09.2026 | 16:36
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 14:00-ի դրությամբ
27.09.2026 | 16:24
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
27.09.2026 | 15:55
Անձրև, ջերմաստիճանի նվազում․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները
27.09.2026 | 15:06
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
27.09.2026 | 14:38
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները հաղթեցին վերջին տուրում
27.09.2026 | 14:16
Թրամփը Զելենսկիին կոչ է արել Պուտինի հետ պայմանավորվել խաղաղության շուրջ
27.09.2026 | 13:23
ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայով՝ ծննդաբերելու և երեխային քաղաքացիություն ապահովելու նպատակով, չի թույլատրվում․ դեսպանություն
Բոլորը

Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Ատամբաևն այսօր ղրղզական Կանտ քաղաքում գտնվող ռուսական ավիաբազայից Մոսկվա է մեկնել։ Այս մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից։

Ատամբաևի աշխատակազմի ներկայացուցիչը հայտնել է, որ նախկին նախագահը Ռուսաստան մասնավոր ինքնաթիռով է մեկնել։

Ատամբաևն էլ նշել է, որ Մոսկվայում իր «ընկերներին» է հանդիպելու և վաղը՝ հուլիսի 25-ի երեկոյան Բիշքեկ է վերադառնալու։

Նշենք, որ հունիսի 27-ին Ղրղզստանի խորհրդարանն Ատամբաևին որպես նախին նախագահի զրկել է անձեռնմխելիությունից, ինչը մեծացրել է նրան քրեական պատասխանատվության ենթարկելու հավանականությունը։

Ղրղզստանի նախկին նախագահը կասկածվում է հինգ հանցագործության մեջ ներգրավված լինելու համար։ Դրանց թվում են ղրղզական  Կոյ-Տաշ գյուղում տարածքների ապօրինի ձեռքբերումը, քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաևին ազատ արձակելը և կաշառակերությունը։

Ատամբաևին վկայի կարգավիճակով երեք անգամ Ներքին գործերի նախարարություն հարցաքննության են կանչել, սակայն նա բոլոր ծանուցումներն անտեսել է։

 

 

Նելլի Մելքոնյան