Մի՛ բողոքեք, մարզպետարան մի՛ գնացեք, լրատվամիջոցներին մի՛ դիմեք. Գյումրիի «Սասստեքսի» աշխատողներն ու սեփականատերը հանդիպել են

Լուրեր

08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
Բոլորը

Գյումրիի «Սասստեքս» կարի արտադրամասի՝ աշխատանքային պայմաններից բողոքող աշխատակիցները, որոնք արդեն երկու ամիս հարկադիր պարապուրդում  են, երեկ վերջապես հանդիպել են գործարանի սեփականատեր Քրիստիան Գելեջիին։ Աշխատակիցներին զանգահարել և հրավիրել են ժողովի, որը տևել է 3 ժամից ավելի։ Ի՞նչ է քննարկվել՝ շատ բան հայտնի չէ: Factor.am-ի հետ զրույցում աշխատակիցներից  մի քանիսն ասացին, որ առանձնապես նոր բան չեն խոսել։ Որոշել են աշխատողներին  արձակուրդ ուղարկել, սակայն Քրիստիան Գելեջին չի ասել, թե երբ ամբողջությամբ կվճարեն ապրիլի և մայիսի աշխատավարձը:

«Անկեղծ ասեմ՝ ոչ մի հարցի կոնկրետ պատասխան չտվեցին, ուղղակի պարոն Գելեջին մի քանի խոսք ասեց, փորձեց արդարացնել, ժողովրդի հարցերին չէր պատասխանում ընդհանրապես։ Խուսափում էր հարցերից, ոչ մի հարցի կոնկրետ պատասխան չէր տալիս։ Ասում էր այն, ինչ իրեն ձեռք էր տալիս»,- ասաց աշխատակիցներից մեկը:

Նշենք, որ այս ընթացքում մի շարք աշխատողներ համաձայնել ու աշխատում էին առաջարկված պայմաններով, իսկ մյուսները շարունակում են բողոքել։ Մի քանիսն էլ ուզում են պարզապես դիմում գրել և հեռանալ, բայց թույլ չեն տալիս։

«Այսօր հարցը բարձրացվել է, ինչո՞ւ չեն ազատում այն մարդկանց, ովքեր ուզում են, սակայն պատասխան չի եղել: Սկզբում առաջարկեցին նոր պայմանագրեր, բայց դրանք էլ չտեսանք: Մտածեցինք՝ կտեսնենք, կհամեմատենք, ձեռք կտա՝ կաշխատենք, եթե ոչ՝ չենք աշխատի, ու այդպես ոչ մի բան չարեցին։ Ինձ պետք է ազատման դիմում, որը մինչև հիմա չեն տվել ու, երևի, ցանկություն էլ չունեն տալու»,- ասաց աշխատակիցներից մեկը:

Նշենք, որ «Սասստեքսի» սեփականատերը շարունակում է խուսափել Շիրակի մարզպետի հետ հանդիպումից:  Շիրակի փոխմարզպետ Վարդան Գրիգորյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Քրիստիան Գելեջին հանդիպել է միայն ձեռնարկության աշխատակիցների հետ, աշխատանքային հարցերով ներքին խորհրդակցություն է եղել, խոստացել է աշխատավարձի հաշվարկի կարգը փոխել։

«Ոնց որ խոստացել է, որ աշխատելու են, աշխատավարձի հաշվարկն են փոխելու, որպեսզի ավելի բարձր ստանան, բայց, իհարկե, ոնց հասկանում են՝ 55.000-ից պակաս են ստանալու։ Հունիսի կես ամսվանը տալու են 55.000-ի  50 տոկոսի չափով, այսինքն՝  27.500 դրամ՝ գումարած ինչ-որ աշխատել են: Այսինքն՝ հավանաբար չի հասնի 55.000-ին: Որոշել են, որ հուլիսին վճարովի արձակուրդ պետք է լինի, օգոստոսն էլ՝ աշխատողի հաշվին, իսկ սեպտեմբերին ինչ-որ նոր պատվերներ ունեն։ Խնդրել են աշխատողներին՝ մի՛ բողոքեք, մարզպետարան մի՛ գնացեք, լրատվամիջոցներին մի՛ դիմեք։ Բավականին մեղմ են խոսել աշխատողների հետ, խնդրանքի կարգով»,- ասաց Շիրակի փոխմարզպետը։

Մինչ այդ, հունիսի 21-ին կարի արտադրամասում ավարտված տեսչական ստուգումները ցույց են տվել, որ գործարանում առկա է միայն օդափոխության խնդիր, որը պետք է շտկել:

«Տեսչական ստուգումը միայն օդափոխություն խնդիր է արձանագրել, որը հանձնարարվել է կարգի բերել, հաջորդ ստուգումը սեպտեմբերին նոր կարող են անել, որպեսզի պարզեն՝ հանձնարարությունը կատարվե՞լ է, թե՞ ոչ»,- ասաց Վարդան Գրիգորյանը։

Նշենք, որ շուրջ երկու ամիս Գյումրիի «Սասստեքս» կարի արտադրամասի աշխատողները պահանջում են վճարել ապրիլ և մայիս ամիսների իրենց ամբողջական աշխատավարձը՝ 55.000 դրամ: Նրանք բողոքում են նաև աշխատանքային վատ պայմաններից:  «Սասստեքս» կարի արտադրամասը Գյումրիում բացվել է շվեյցարահայ գործարար Վարդան Սրմաքեշի ներդրումներով։ Կառավարությունը ընկերությանը տրամադրել է Գյումրիի նախկին մարզային հիվանդանոցի շենքը, ներդրողներն էլ իր հերթին խոստացել է ստեղծել 300-500 նոր աշխատատեղ։  Ի դեպ՝ կարի արտադրամասի նոր մասնաշենքի հիմնարկեքին մասնակցել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ 2018 թվականի դեկտեմբերի 7-ին Գյումրի կատարած այցի ընթացքում:

Էմմա Չոբանյան