ՀԱՕԿ-ի նիստին քննարկվել է նաև «Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիա» ՀԿ-ի ՀԱՕԿ-ի ժամանակավոր անդամ ընդունելու հարցը

Լուրեր

30.10.2026 | 13:42
Երկու մարզադաշտ, մեկ ընկերություն՝ առանց բաց մրցույթի․ ինչպես է Կառավարությունը կազմակերպել միլիոնավոր եվրոների գնումները 
30.10.2026 | 13:33
Գարեգին Բ-ի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորի դեմ կարգապահական վարույթ է հարուցվել
30.10.2026 | 13:26
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հավաք կանցկացնի
30.10.2026 | 13:19
Աննա Վարդապետյանն ընթացք է տվել Արամ Սարգսյանի դիմումին
30.10.2026 | 13:10
Միշտ ցածր գնահատող տաքսու ուղևորների գնահատականները հաշվի չեն առնվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:59
Ռուսական «Նովայա գազետա»-ն հայտարարել է նոյեմբերի 9-ից գործունեությունը դադարեցնելու մասին
30.10.2026 | 12:51
ՀՀ-ում, այլ երկրների համեմատ, բենզինն ավելի քիչ է թանկացել. Շուշան Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:42
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը պարտվեցին
30.10.2026 | 12:40
Օնլայն տաքսիների ոլորտը սակագնի զսպման մեխանիզմ չունի. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:31
Ռուսական հարձակման հետևանքով Դնեպրը մնացել է առանց էլեկտրականության․ Կիևում զոհ կա
30.10.2026 | 12:22
Սևակ Միքայելյանն ընտրվեց ԿԲ խորհրդի անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:14
Բաբկեն Պիպոյանի ասուլիսը կաթնամթերքի շուկայում իրականացված ուսումնասիրության մասին . ՈՒՂԻՂ
30.10.2026 | 12:10
10 ձերբակալված կաշառքի գործով // Հաքերային հարձակում Binance-ի վրա, ենթադրաբար՝ Հյուսիսային Կորեայից․ ԼՈՒՐԵՐ
30.10.2026 | 12:10
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը խաղադաշտ է վերադարձել վնասվածքից հետո
30.10.2026 | 12:02
Թրամփը զանգահարել է Էրդողանին Անկարայում Թյուրքական պետությունների առաջնորդների ընթրիքի ժամանակ
Բոլորը

«Օլիմպավանում» այսօր կայացավ ՀԱՕԿ-ի արտահերթ գլխավոր ասամբլեայի նիստը: Օրակարգում դրված էր 5 հարց. տեղեկացնում է ՀԱՕԿ կայքը:

Առաջին կետը, որը վերաբերում էր Մինկում ավարտված Եվրոպական խաղերին, զեկուցեց ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի խորհրդական Արմեն Գրիգորյանը: Վերջինս ամփոփեց կատարված աշխատանքները և մեր մարզիկների գրանցած արդյունքները՝ հատուկ ըդգծելով նման մասշտաբի կարևոր մրցաշարում հայ մարզիկների՝ երկնիշ թվով մեդալներ նվաճելու կարևորությունը (խմբ. 11 մեդալ՝ 5 ոսկե, 3-ական արծաթե և բրոնզե):

Օրակարգի երկրորդ հարցը Տոկի- 2020-ի Հայաստանի մարզիկների նախապատրաստման աշխատանքների մասին էր, որը ևս զեկուցեց ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի խորհրդական Արմեն Գրիգորյանը:

Վերջինս վստահեցրեց, որ ինչպես համակարգվել են նախորդ կարևոր մարզական միջոցառումներից առաջ արվող աշխատանքները, այդպես էլ կարվի Տոկիո-2020-ին ընդառաջ: Գրիգորյանն իր խոսքում նշեց, որ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հանձնարարականով կստեղծվի աշխատանքային խումբ, որը կվերահսկի նախապատրաստական բոլոր աշխատանքները և մեր մարզիկներն ու մարզիչները ոչ մի խնդիր չեն ունենա՝ նախապատրաստվելու 32-րդ ամառային Օլիմպիական խաղերին:

Օրակարգի 3-րդ կետը  «Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը ՀԱՕԿ-ի անդամակցությունից հեռացնելու մասին էր: Զեկուցում էր ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը: Վերջինս ներկայացրեց Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիայի կատարած խախտումների վերաբերյալ 30 կետանոց զեկույց և դրեց ֆեդերացիան՝ ՀԱՕԿ անդամակցությունից զրկելու հարցը քվեարկության: Ասամբլեայի 67 մասնակիցներից 64-ը կողմ քվեարկեցին, 2-ը՝ ձեռընպահ, մեկն էլ չմասնակցեց քվեարկությանը:

Օրակարգի 4-րդ հարցը «Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը  ՀԱՕԿ-ի ժամանակավոր անդամ ընդունելու մասին էր: Զեկուցող ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը ներկայացրեց վերը նշված ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի դիմում-նամակը ՀԱՕԿ-ին, ներկայացրեց Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիայի մինչև օրս կատարած աշխատանքները և արդյունքները և հարցը դրեց քվեարկության: 67 մասնակիցներից 64-ը կողմ քվեարկեցին, 3-ը՝ ձեռընպահ:

Օրակարգի 5-րդ կետը գլխավոր ասամբլեայի արարողակարգային հարցերի մասին էր, որը քննարկվեց և ընդունվեց միաձայն ասամբլեայի սկզբում: