Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է 2017-2018 թվականներին Սահմանադրական դատարան ներկայացված Պաշտպանի հատուկ դիրքորոշումների հայերեն և անգլերեն սեղմագրերը: Սահմանադրական դատարան հատուկ դիրքորոշումներ ներկայացնելու պրակտիկան ներդրվել է 2016 թվականից սկսած։ Հատուկ դիրքորոշումներում ներառվում են Պաշտպանի կողմից անհատական բողոքների քննարկման, ինչպես նաև մշտադիտարկման արդյունքում իրավունքների և ազատությունների վերաբերյալ իրականացված վերլուծությունները, կոնկրետ հարցի սահմանադրականության մասին միջազգային սկզբունքներ և չափանիշներ: …