Այն, ինչի ականատես եղանք Մոսկվայում, իշխանությունների վախի դրսևորումն էր. ռուսաստանցի քաղաքագետ

Լուրեր

03.04.2026 | 23:13
NASA-ն հրապարակել է Երկրի նոր լուսանկարը
03.04.2026 | 22:59
Ով է ՔՊ-ի ընտրական ցուցակում. Փաշինյանը հրապարակել է ցանկը
03.04.2026 | 22:54
Հնդկաստանն ու Ադրբեջանը վերականգնում են հարաբերությունները
03.04.2026 | 22:40
Հռոմի պապը կոչ է արել Իսրայելի նախագահին դադարեցնել Իրանի հետ պատերազմը
03.04.2026 | 22:27
Թրամփը խնդրել է ռեկորդային 1.5 տրիլիոն դոլարի ռազմական բյուջե՝ սոցիալական ծրագրերի կրճատման հաշվին
03.04.2026 | 22:13
Կիևի մարզում ռուսական զանգվածային հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել է, ութը՝ վիրավորվել
03.04.2026 | 22:00
Եթե Սամվել Կարապետյանի ուժի խախտումների ծավալները մեծանան՝ ընտրակաշառք բաժանեն, պիտի քննարկվի՝ ընտրություններին չմասնակցելը․ Հակոբ Սիմիդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 21:50
Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպայի դաշնակիցները պետք է միավորվեն ԱՄՆ-ի և Չինաստանի դեմ
03.04.2026 | 21:43
Ապրիլի 6-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.04.2026 | 21:29
Էրդողանն ու Պուտինը Մերձավոր Արևելքում անհապաղ հրադադարի կոչ են անում
03.04.2026 | 21:15
Արագ, պարզ, հասանելի․ «ՄՈԳՈ»-ն նոր մասնաճյուղ բացեց Mega Mall-ում
03.04.2026 | 21:06
Փաշինյանը հրապարակել է ՔՊ-ի նախընտրական ծրագիրը
03.04.2026 | 21:00
Պուտինը միջամտեց ՀՀ ներքին գործերին․ ԵՄ-ին մեղադրող ընդդիմությունն ինչո՞ւ չդատապարտեց ՌԴ նախագահին․ Լուսինե Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 20:45
Պուտինն իրականությունը խեղաթյուրում է՝ ՀՀ-ի դեմ հաարձակումները հավասարեցնելով ղարաբաղյան հակամարտությանը․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 20:36
Հայտնի է Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչի խաղացանկը
Բոլորը

Այն, ինչի ականատես եղանք Մոսկվայում հուլիսի 27-ին, իշխանությունների վախի դրսևորումն էր: Factor.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռուսաստանցի քաղաքագետ, պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր Ալեքսեյ Մալաշենկոն:

«Միանշանակ դա իշխանությունների վախն է, որովհետև նման զանգվածային ձերբակալություններ քաղաքային իշխանությունների մակարդակով չեն արվում, նման որոշումները կայացվում են դաշնային իշխանությունների մակարդակով: Դա նրանց վախն է, միաժամանակ՝ ցանկությունը՝ վախ սերմանել նրանց մեջ, ովքեր պատրաստ են նման ակցիաների»,- հավելեց քաղաքագետը:

Նա ստեղծված իրավիճակը՝ հատկապես ձերբակալություններն աբսուրդային է որակում. «Զանգվածային դատական նիստեր են անցկացվում, ընդ որում՝ 5 րոպե տևողությամբ: Իրավիճակը բավական աբսուրդային է, քանի որ բոլորը շատ լավ հասկանում են, որ ձերբակալելու պատճառ չկա, բայց ձերբակալել պե՛տք է»:

Ռուսաստանի հասարակության այսօրվա տրամադրությունները համեմատելով մեկ տարի առաջվա իրադրության հետ՝ Ալեքսեյ Մալաշենկոն արձանագրել է, որ քաղաքացիներն ակտիվացել են: «Հասարակությունը փոխվում է, և իշխանությունները սկսել են գիտակցել դա: Ինչպես է իշխանությունն իրեն դրսևորելու հետագայում՝ հայտնի չէ, առայժմ միայն վախն է տեսանելի: Ուղիներից մեկը ուժն է, բայց դա ելք չէ, քանի որ իշխանությունից դժգոհությունը մեծանում է, այն ամենուր է»,- ասաց քաղաքագետը:

Ըստ նրա՝ հուլիսի 27-ին տեղի ունեցածը զայրույթի բողոք էր. «Ռուսաստանը հսկայական երկիր է, և եթե սա համառուսական թրենդ է, ես իշխանություններին չեմ նախանձում»:

Մալաշենկոն չի բացառում, որ առաջիկայում ցույցեր կլինեն նաև Ռուսաստանի այլ քաղաքներում, քանի որ, նրա կարծիքով, իշխանությունն ու «Միացյալ Ռուսաստան» իշխող կուսակցությունը հոգնեցրել են բոլորին:

««Միացյալ Ռուսաստանը», կարծես, խարան է դարձել: Կա նախագահ, որն ինչ-որ չափով դեռ ժողովրդականություն է վայելում, բայց կուսակցություն չկա: Անհասկանալի իրավիճակ է, բայց, գիտեք, սա է ավանդական քաղաքական մշակույթն այստեղ: Սա տիպիկ Ռուսաստանն է, որը չի փոխվել, այսպես ասենք՝ Իվան Ահեղի ժամանակներից»,- ասաց Մալաշենկոն: Ամեն դեպքում, նա ռուսական «Մայդան» չի կանխատեսում:

Քաղաքագետ, լրագրող Վադիմ Դուբնովն էլ Մոսկվայում ցուցարարների նկատմամբ կիրառված բռնությունները հակասահմանադրական է որակում: Factor.am-ի հետ զրույցում ասաց՝ չի հասկանում ընդդիմադիրներին չգրանցելու՝ ԿԸՀ-ի որոշումը:

«Խոսքն ընդամենը Մոսկվայի քաղաքային դումայի ընտրությունների մասին է, որտեղ ներկայացված ընդդիմադիրները հազիվ թե կարողանային, մեղմ ասած, խանգարել Սոբյանինին»,- ասաց նա:

Վադիմ Դուբնովը չի կիսում տեսակետը, որ ի նշան մոսկովյան ցուցարարների հետ համերաշխության՝ հուզումներ կլինեն նաև Ռուսաստանի այլ քաղաքներում: «ՌԴ շրջաններից յուրաքանչյուրը սեփական խնդիրներն ունի և, օրինակ, Ինգուշեթիայում քիչ են հետաքրքրվում նրանով, թե ինչ է կատարվում, ասենք, Եկատերինբուրգում, այնտեղի բնակիչներն էլ քիչ են հետաքրքրվում մայրաքաղաքի իրադարձություններով»,- ասաց նա:

Մոսկվայում անցկացված ցույցի և դրան հետևած իրադարձությունների մասին զրուցեցինք նաև քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի հետ: Նրա գնահատմամբ՝ իրավապահների գործողություններից ակնհայտ էր, որ նրանք ամենավերևից իջեցված հրահանգ էին կատարում՝ որևէ ձևով չպատճառաբանված դաժանությամբ ահաբեկելով քաղաքացիներին:

«Մոսկվայում տեղի ունեցածը, երբ գոնե վերջին տարիների համար աննախադեպ թվով ցուցարարներ դուրս եկան, ինչպես իշխանություններն են գնահատում՝ չարտոնված բողոքի ակցիայի, ցույց է տալիս, որ Ռուսաստանում քաղաքական ճգնաժամն անցնում է դեպի բաց փուլ: Իշխանությունը, փաստորեն, որևէ հետևություն անելու տարրական ունակություն չի դրսևորում, բռնապետական ռեֆլեքսներն այստեղ ավելի ուժեղ են, քան բանականությունը: Իր քայլերով ՌԴ իշխանությունն ուղղակի արագացնում է ճգնաժամի զարգացումը երկրում»,- կարծիք հայտնեց Ռուբեն Մեհրաբյանը:

Նա հիշեցրեց, որ այս ընտրությունները վերաբերում են Մոսկվայի քաղաքային Դումային, որոնք, կարծես, անմիջական որևէ վտանգ չեն ներկայացնում բարձրագույն իշխանության համար. «Սակայն բարձրագույն իշխանությունն այլ տրամաբանությամբ է առաջնորդվում և փորձում է ցույց տալ, որ ունի զրոյական հանդուրժողականություն ցանկացած փողոցային բողոքի դրսևորման նկատմամբ: Բայց պետք է հասկանանք, որ 21-րդ դարում ուժով արդարության դեմ պայքարը ճնշելը պարզապես անհնարին է: Ուժով ընդամենը կարելի է ոչ բռնի պայքարը վերածել բռնի պայքարի, ինչն արդեն որևէ մեկի շահերից չի բխելու: Ռուսական իշխանությունը դա քրոնիկապես չի հասկանում»:

Մոտ ապագայի մասին կանխատեսումներ քաղաքագետն առայժմ չի ցանկանում անել, խորհուրդ է տալիս սպասել օգոստոսի 3-ին նշանակված հերթական բողոքի ակցիային: Բայց և կարծում է, որ հուլիսի 27-ին տեղի ունեցածից հետո բոլոր նախադրյալները կան, որ բողոքը դուրս կգա Մոսկվայի սահմաններից:

Իսկ իրավիճակն ու մարդկանց դժգոհությունը, ըստ նրա, ավելի են սրվելու ՌԴ-ում տիրող տնտեսական վիճակի պատճառով: «ՌԴ-ի ածխաջրածնային հումքի վաճառքի ցուցանիշները շեշտակիորեն ընկնում են, իսկ դա նշանակում է, որ իշխանության ձեռքի տակ եղած նյութական միջոցներն են սակավանում, որպեսզի, այսպես ասենք, փողով մարեն այդ բողոքները: Արդյունքում իշխանությունը ոչինչ չի առաջարկում, միայն ծեծում է»,- փաստեց Ռուբեն Մեհրաբյանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 27-ին «Հանուն արդար ընտրությունների» կարգախոսով Մոսկվայում անցկացված բողոքի ակցիայի շուրջ 1.400 մասնակից է ձերբակալվել, ինչը ռեկորդային ցուցանիշ է առնվազն վերջին 7 տարիների համար: Ձերբակալվածներին, որոնցից շուրջ 4 տասնյակն անչափահասներ են, մեղադրում են ակցիային մասնակցության կանոնները խախտելու համար:

Բողոքի ակցիայի պատճառը Մոսկվայի քաղաքային Դումայի ընտրություններին ընդդիմադիր թեկնածուների գրանցումը մերժելն է: Հուլիսի 27-ի երեկոյան քաղաքական գործիչներ Իլյա Յաշինը, Դմիտրի Գուդկովը, Լյուբով Սոբոլը, Իվան Ժդանովն ու այլ ընդդիմադիր ծրագրում էին հանդիպում անցկացնել ընտրողների հետ, սակայն իրավապահները դաժան մեթոդներով ցրել են ցույցը: Բազմաթիվ ցուցարարներ հայտնել են լուրջ վնասվածքների մասին: Տուժածների թվում նաև լրագրողներ կան:

Թամարա Հակոբյան