«Պետք էր բարեփոխել դատական համակարգը, նոր անցնել աղմկահարույց քրեական գործերին»․ պատգամավորները՝ դատավորի գործի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
Բոլորը

Ընդդիմադիր պատգամավոր Անի Սամսոնյանի համոզմամբ վերջին երկու ամսում այն, ինչ կատարվում է դատական համակարգի հետ՝ չափազանց վտանգավոր է։ Պատգամավորը երեկ լիազորություններից զրկված դատավոր Դավիթ Գրիգորյանի հետ տեղի ունեցածը հենց այս ենթատեքստում է տեսնում։ «Ես կարծում եմ, կատարվում է մի բան, որը բերելու է շատ աղետալի հետևանքների»,- ասում է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը։

Նա դեռ չգիտի՝ իշխանությունները հասկանու՞մ են, թե ինչ են անում, սակայն մյուս դատավորները պիտի որ զգուշանան․ «Միգուցե դա ազդա՞կ է, ես չգիտեմ»։

ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը դատավորի լիազորությունների կասեցումը և քրեական հետապնդման ենթարկվելը չի շտապի գնահատել իբրև քաղաքական միայն այն պատճառով, որ Դավիթ Գրիգորյանը Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակած դատավորն է։ «Ես ավելի շատ քաղաքական տարրեր տեսնում եմ արդարադատության համակարգում և տոտալ անվստահությունը, որ ձևավորվել է էդ համակարգում, ինքը որևէ գործի ելքի վերաբերյալ վստահություն չի ներշնչում»,- մանրամասնում է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը։

Նա զգուշացնում է, որ դատավորի հանդեպ տեղի ունեցածի նկատմամբ հասարակական անվստահությունն անխուսափելի է հենց թեկուզ այն պատճառով, որ իշխանությունը պետք է սկզբից բարեփոխեր դատական համակարգը, հետո նոր անցներ աղմկահարույց քրեական գործերին․ «Գործող արդարադատությամբ մենք անընդհատ խնդիրներ ենք ունենալու»։

Այնուամենայնիվ, ըստ պատգամավորի, նոր Հայաստանում քաղաքական հետապնդումները բացառված են։ Դա բացառում է նաև իշխանական պատգամավոր Համազասպ Դանիելյանը։ Վերջինս համաձայն չէ, թե Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակած դատավորի նկատմամբ քրեական հետապնդումը կարող է նոր իշխանությունների առջև խեղճացնել մյուս դատավորներին։ «Իրենք պետք է իրենց օրինական լիազորություններն իրականացնեն և մնան օրենքի սահմաններում։ Դա է միակ պայմանը և դա առնչություն չունի իշխանություններին հաճոյանալու կամ չհաճոյանալու հետ»,- ասում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Համազասպ Դանիելյանը։

Ի դեպ, այսօր լրագրողների հետ հանդիպմանը Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը ամփոփելով երկրորդ նախագահի նկատմամբ մեկ տարվա քրեական հետապնդումը հարցրել է, թե ո՞ւր են Մարտի 1-ի մեղավորները, ո՞ւր են մարդասպանները։ Պարոն Դանիելյանն ակնարկում է, որ Վիկտոր Սողոմոնյանը շտապում է։ «Եթե մենք ունենայինք այսօր դատական գործընթաց, այդ բարձրացված հարցերը առնվազն որոշակի մասով պատասխան կստանային, եթե մենք գործի դետալներին, մանրամասներին ծանոթանայինք՝ որոշակի պատասխանները հանրությունը կստանար, բոլորս կստանայինք»,- նկատում է պարոն Դանիելյանը։

Իշխանական մեկ այլ պատգամավոր՝ Վահագն Հովակիմյանը կասի, թե ուր են Մարտի 1-ի մեղավորները, նրանց մի մասն արդեն իսկ ամբաստանյալի աթոռին են՝ ներառյալ Ռոբերտ Քոչարյանը։

«Ես լիահույս եմ, որ մնացածն էլ, վաղ թե ուշ, ամբաստանյալի աթոռին են նստելու, հետո դառնալու են դատապարտյալ, հետո իրենց օրինակով ապագա սերունդներին դաստիարակելու են, որ այ էսպիսի պաշտոնյա պետք չի լինել»,- կանխատեսում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահագն Հովակիմյանը։

Ինչ վերաբերվում է մարդասպանների բացակայությանը Մարտի 1-ի գործում, պարոն Հովակիմյանը նկատում է, որ նախկին իշխանություններն ամեն ինչ արել են, որ կեղծեն ապացույցները։ «Ես հույս ունեմ, որ գոնե մեծ մասը, գոնե 80-90, 70 տոկոսը, գերակշռող մեծամասնությունը կբացահայտվի»,- ակնկալում է պատգամավորը։

Ի դեպ, Վահագն Հովակիմյանը նկատում է, որ դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը հաստատ քաղաքական ենթատեքստ չունի հենց թեկուզ այն պատճառով, որ այն Ռոբերտ Քոչարյանի գործի հետ կապ չունի․ «Ոնց ես հասկացա՝ դեռևս 6 ամիս առաջ է հարուցված եղել էդ գործը, այսինքն՝ մի պրոցես է, որը կապ չունի Ռոբերտ Քոչարյանի դատավարության հետ»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Մհեր Արշակյան