Կալանավորումից մեկ տարի անց․ Ռոբերտ Քոչարյանը ԱԱԾ մեկուսարանում է, գործի ընթացքը՝ անհայտ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.09.2026 | 19:44
Երևանում մեկնարկել է կայուն տրանսպորտային միջանցքներին նվիրված աշխատաժողով
14.09.2026 | 19:30
Հաջիևը ցույց տվեց՝ չի հասկանում ոնց են ցուցադրում ձեռագրեր՝ կրկնօրինակն էր․ հրճվողներն անգրագիտությունը ցուցադրեցին․ Սամվել Մելիքսեթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 19:22
Պապիկյանը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են գործակցության հեռանկարներին առնչվող հարցեր
14.09.2026 | 19:08
«Արթիկ» ՔԿՀ-ի ծառայող է ձերբակալվել
14.09.2026 | 18:49
Ահազանգից երկու օր անց խոշտանգման ենթադրյալ դեպքի առթիվ վարույթ չի նախաձեռնվել. Խաժակ Թովմասյանը հաղորդում է ներկայացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 18:30
Այցը ցույց տվեց՝ ինչպես խաղաղությունը կարող է նոր հնարավորություններ ստեղծել Հարավային Կովկասի համար․ Բաքվում ԱՄՆ դեսպանատունը՝ գործերի հավատարմատարի Արցախ այցի մասին
14.09.2026 | 18:19
Փաշինյանն ու Բունդեսթագի պատվիրակությունը քննարկել են Հայաստան–Գերմանիա և Հայաստան–ԵՄ հարաբերությունները
14.09.2026 | 18:10
ԵՄ ներկայացուցիչը Երևանում է // Միացյալ Թագավորության երեք երկրներն անկախության գործընթաց կսկսեն․ ԼՈՒՐԵՐ
14.09.2026 | 18:03
Սամվել Կարապետյանը 30-ից ավելի գիտական աշխատությունների հեղինակ է, դրանց ծանո՞թ եք․ Դավոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 17:57
Կրեմլը ողջունել է Կիևին ուղղված Թրամփի կոչը՝ դադարեցնել ՌԴ-ի տնտեսական ենթակառուցվածքների վրա հարձակումները
14.09.2026 | 17:49
Չեմ վիճարկում Ղարաբաղի՝ նախկինում հակամարտությունից տուժած շրջաններում հայկական հարուստ հետքը. Գրոնո
14.09.2026 | 17:40
Արփինե Սարգսյանն ու Իրակլի Կոբախիձեն քննարկել են իրավապահ համագործակցությունն ու ռազմավարական գործընկերության խորացումը
14.09.2026 | 17:31
«Ուժեղ Հայաստանը» հանձնաժողովի նախագահի պաշտոնում նոր թեկնածու առաջադրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 17:22
Շոտլանդիայի, Ուելսի և Հյուսիսային Իռլանդիայի առաջնորդները Միացյալ Թագավորությունից անկախանալու մասին փոխըմռնման հուշագիրը
14.09.2026 | 17:12
Եվրահանձնաժողովը կուսումնասիրի ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի գրառումը Արցախի մշակութային ժառանգության մասին
Բոլորը

Ուղիղ մեկ տարի է ինչ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում նա կալանավորվել է։

Այս մեկ տարվա ընթացքում Ռոբերտ Քոչարյանը 2 անգամ ազատ է արձակվել, 3 անգամ՝ կալանավորվել։

Factor.am-ը վերհիշել է, թե ինչ զարգացումներ են եղել անցած մեկ տարում ՝ 2008թ․ Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի գործով։

Եվ այսպես՝ 2018 հուլիսի 26-ին Մարտի 1-ի գործով ՀՔԾ-ի կողմից Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրվեց Քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով՝ այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։

Հուլիսի 27-ին Առաջին ատյանի դատարանը Վաչե Մարգարյանի նախագահությամբ կայացած շուրջ 7 ժամ տևած նիստում արդեն ուշ գիշերին որոշեց կալանավորել ՀՀ երկրորդ նախագահին։

Քոչարյանը, սակայն, կալանքի տակ երկար չմնաց, մոտ մեկ ամիս անց՝ օգոստոսի 13-ին Վերաքննիչ դատարանը Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ կայացած նիստում վերացրեց Առաջին ատյանի դատարանի որոշումը և Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց։

Դատարանն այս որոշումը կայացրել էր հաշվի առնելով, որ Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի է՝ օգտվում է անձեռնմխելիության իրավունքից։
Ազատ արձակվելուց մեկ օր անց Քոչարյանը հրավիրեց մամուլի ասուլիս, սակայն մի խումբ ակտիվիստներ թույլլ չտվեցին, որ այն կայանա։
Տապալված ասուլիսից օրեր անց, օգոտոսի 16-ին «Երկիր Մեդիային» տված հարցազրույցում Քոչարյանը հայտարարեց, որ վերադառնում է քաղաքականություն։

Հաջորդ օրը՝ օգոստոսի 17-ին, Նիկոլ Փաշինյանը հանրահավաք հրավիրեց, որտեղ հայտարարեց, որ Մարտի 1-ի գործը բացահայտված է։
Սեպտեմբերի 11-ին մեդիադաշտը պայթեցրեց ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսման հրապարակումը, որտեղ նրանք քննարկում են, թե Մարտի 1-ի գործի շրջանակներում ով պետք է կալանավորվի, ով՝ ոչ։

Նույն օրը հրավիրված ասուլիսում ՀՔԾ պետը հայտարարեց, որ գաղտնալսումը կատարվել է Մարտի 1-ի բացահայտումը խոչընդոտելու համար։
Արդեն արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ավարտին ՝դեկտեմբերի 5-ին, հրապարակվեց նաև գաղտնալսման երկրորդ մասը, որը ներառում էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ զրույցը։

Ռոբերտ Քոչարյանն ազատության մեջ մնաց մինչև դեկտեմբերի 7-ը։

Այդ օրը Վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի, որոշեց կրկին կալանավորել Ռոբերտ Քոչարյանին։

Դեկտեմբերի 11-ին Քոչարյանի աջակիցներն առաջին բողոքի ակցիան իրականացրին Հանրապետության հրապարակում և Գլխավոր դատախազության դիմաց՝ պահանջելով նրա ազատ արձակումը:

Արդեն 2019թ․ փետրվարի 12-ին Քոչարյանին նոր մեղադրանք առաջադրվեց առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար։
Ռոբերտ Քոչարյանն այս անգամ կալանքի տակ մնաց մինչև մայիսի 18-ը։ Այդ օրը, դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշմամբ, Քոչարյանի կալանքը փոխվեց Արցախի ներկա և նախկին նախագահների անձնական երաշխավորությամբ, իսկ քրեական գործը կասեցվեց և ուղարկվեց Սահմանադրական դատարան։

Դատարանի այս որոշումը Դատախազությունը բողոքարկեց Վերաքննիչ դատարան և արդեն հունիսի 25-ին Վերքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը, առանց Քոչարյանի պաշտպանական թիմի կարծիքը լսելու, հրապարակեց իր որոշումը, համաձայն որի՝ Քոչարյանն արդեն երրորդ անգամ կալանավորվեց։

Ռոբերտ Քոչարյանը վերջերս դատարանում հայտարարեց՝ իր իրավունքները մեկ տարի է խախտվում են։

Ռոբերտ Քոչարյանը և նրա աջակիցները պնդում են, որ նա քաղբանտարկյալ է։ Իր վերջին հարցազրույցում արձագանքելով հարցին՝ արդյոք Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյա՞լ է, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Ովքեր ասում են, որ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է, ասում են, որ այսօր ես իրավունք ունեմ ՀՀ ԶՈւ-ն, տանկերը մտցնել Երևան քաղաք և ցանկացած ընդդիմադիր դրսևորում տանկերի թրթուրների տակ ճզմել»։

Ներկայումս Ռոբերտ Քոչարյանը ԱԱԾ մեկուսարանում է, նրա գործը ՍԴ-ն կասեցրել է և խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարանին և Վենետիկի հանձնաժողովին։

Այս պահին այս գործը որևէ դատավորի մակագրված չէ, հետևաբար՝ բուն գործով դատական նիստի օր հայտնի չէ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան