Հալեպում հայ երիտասարդ է սպանվել։ Այս մասին հայտնում է «Արևելք» պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին։ 17-ամյա երիտասարդը Շանթ Քեոշկերյանն է՝ ծնունդով Հալեպից։ Նա սպանվել է հրազենային վիրավորումից։ «Արևելք»-ի փոխանցմամբ՝ դեպքը Մարտին փողոցում է տեղի ունեցել։ Իրավապահներին հաջողվել է հանցագործին բերման ենթարկել։ Նելլի Մելքոնյան

