Ուժեղացված ծառայություն. ՀՀ ոստիկանապետը ուղղաթիռից հետևում էր ծառայությանը . ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Հուլիսի 28-ին՝ Վարդավառի օրը, ինչպես սպասվում էր, հովեկների աննախադեպ մեծ հոսք եղավ դեպի Սևան: Օրվա առաջին կեսին Երևան-Սևան-Դիլիջան ճանապարհով մեկ րոպեում միջինը անցնում էր 48 մեքենա: Այդ օրը ըստ նախնական հաշվարկների՝ նշված ճանապարհով երթևեկել է շուրջ 20 հազար տրանսպորտային միջոց. տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

«Քաղաքացիների ու ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով ոստիկանությունն անցել էր շուրջօրյա ուժեղացված ծառայության, որին ներգրավված էին ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, տարածքային բաժինների, ճանապարհային ոստիկանության, ոստիկանության զորքերի, պարեկապահակետային ծառայության գնդի ծառայողները:

Ոստիկանության և «Armenian Helicopters» կազմակերպության համագործակցության շրջանակում ուժեղացված ծառայությանը ուղղաթիռից հետևում էր ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերի Օսիպյանը:

Մինչ ծառայության անցնելը նա հանդիպեց ոստիկաններին, մաղթեց բարի ծառայություն: Տոնական տրամադրությունը չմթագնելու համար ոստիկանության պետը հորդորեց անհանդուրժող լինել և ներողամտություն չցուցաբերել օրինախախտների հանդեպ, նրանց հայտնաբերել ու ենթարկել պատասխանատվության:

Արդյունքում՝ ուժեղացված ծառայության ընթացքում ճանապարհային ոստիկանները կազմեցին վարչական իրավախախտման վերաբերյալ 1091 արձանագրություն, ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք տեղափոխվեց 84 մեքենա, որոնցից 60-ի վարորդները ոչ սթափ վիճակում էին:

Սևանի ափամերձ հատվածներում լիովին ապահովվեց հասարակական կարգը:

Նշենք նաև, որ մինչև ուշ գիշեր շարունակվում էր մեքենաների հոսքը դեպի մայրաքաղաք: Ճանապարհային ոստիկանության ծառայողներն առանց հանգստի ապահովեցին մեքենաների անվտանգ ու ապահով երթևեկությունը դեպի մայրաքաղաք:

Ոստիկանության ուժեղացված ծառայության արդյունքում հպարտությամբ կարող ենք փաստել, որ որևէ լուրջ միջադեպ կամ պատահար տեղի չի ունեցել»,- ասված է հաղորդագրությունում: