Հունվարի 8-ին Հայաստանի Վճռաբեկ դատարանը կայացրել է փաստացի աննախադեպ որոշում՝ ճանաչելով 2015 թվականին բանակից հոգեկան խնդիրներով տուն վերադարձած Արթուր Հակոբյանի՝ խոշտանգումներից զերծ մնալու իրավունքը։ Տարիներ շարունակ հայաստանյան հասարակական կազմակերպություններն ու իրավապաշտպաներն ահազանգել են բանակում, քրեակատարողական հիմնարկներում ու հատկապես ոստիկանությունում տեղի ունեցող խոշտանգումների մասին, սակայն մինչ այժմ չէր եղել դատական մի որոշում, որով հստակ կընդունվեր անձի՝ …