Ես անձնապես դեմ եմ նման պրակտիկային. «Իմ քայլի» պատգամավորը՝ «մինչ հեղափոխությունը պետության զավթմանը քաղաքական գնահատական տալու» մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Բոշյանի հետ

– ԲԴԽ–ն բավարարել է դատախազության միջնորդությունը և դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել, օրենքի ուժով նրան լիազորությունները կասեցվել են։ Գրիգորյանն այն դատավորն է, որը Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու որոշում էր կայացրել, և ահա կարծիքներ են հնչում, որ սա դատավորներին վախեցնելու դասական օրինակ է։ Դուք ինչպե՞ս կհակադարձեք այդ պնդումներին։

– Իրականում հակադարձելու կարիք կա, որովհետև այդ պնդումները նույնպես փորձ են՝ նախկին ավանդույթները տեղափոխել այսօրվա իրականություն: Բայց ես կարող եմ հավաստիացնել, որ մեր քաղաքական օրակարգում շատ հստակ տարանջատում կա քաղաքական գործընթացներն իրավականից: Մեր քաղաքական մշակույթը չի հանդուրժում նման գործելաոճ, դա նախկինից եկող իներցիա է, որը մարդիկ, ինչպես արդեն ասացի, փորձում են տեղափոխել այսօրվա իրողություններ: Դա ևս մեկ անգամ վկայում է, որ մեր ընդդիմախոսներից շատերը դա չեն հասկացել կամ միտումնավոր փորձում են պրոյեկտել այսօրվա իրականության վրա:

– Այսօր Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարն էր ասուլիս տալիս և հիշեցնում, որ, օրինակ, դատավոր Ալեքսանդր Ազարյանի դեպքում, որն առաջին անգամ Քոչարյանին ազատ արձակեց, գիտական աշխատանք էին ուզում քննել՝ կասկածելով նրան գրագողության մեջ, հետո վեթինգի մասին հայտարարությունը եղավ, որը ևս հաջորդեց Քոչարյանին ազատ արձակելուն, հիմա էլ դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել: Նա պնդեց, որ այս ամենը պատահականություն չէ: Դուք  ի՞նչ կասեք:

– Պարոն Սողոմոնյանն այն անձը չէ, որը մեզ պետք է մեղադրի քաղաքականացված դատավարությունների մեջ: Մեր հանրությունն ու մենք բոլորս ականատես ենք եղել պարոն Քոչարյանի պաշտոնավարման տարիներին ինչ պատկեր է եղել, օրեր առաջ էլ տեսանք նաև ՄԻԵԴ-ի կայացրած վճիռն ընդդեմ Հայաստանի: Ուղղակի կհորդորեի նախկին իշխանության ներկայացուցիչներին ավելի զուսպ լինել նմանատիպ մեղադրանքներ ներկայացնելուց։

– Պարո՛ն Բոշյան, քաղհասարակության ներկայացուցիչները պահանջում են, որ ձեր թիմը քաղաքական գնահատական տա մինչ թավշյա հեղափոխությունն ընկած ժամանակահատվածում, իրենց ձևակերպմամբ՝ պետության զավթմանը։ Ձեր դիրքորոշումն ինչպիսի՞ն է:

– Ես կարծում եմ՝ այսօրվա քաղաքական թիմն իր ամենօրյա գործունեությամբ, հարցազրույցների միջոցով, խորհրդարանում և Կառավարությունում գործունեությամբ հնչեցնում է քաղաքական գնահատականներ այն ամենին, ինչ նախկինում տեղի է ունեցել։ Եթե մենք պատկերացնում ենք, որ դա սևով սպիտակի վրա գրված փաստաթուղթ է լինելու, ես անձնապես դեմ եմ նման պրակտիկային։

– Ինչո՞ւ։

– Տեսեք՝ Ազգային ժողովի պատմության ընթացքում եղել է, եթե չեմ սխալվում՝ տասը հայտարարության նախագիծ, որոնք եղել են գլոբալ նշանակության հարցերի վերաբերյալ։ Նախկին իշխանություններն իրենց գործունեությամբ արժանի են որոշակի վերաբերմունքի, և այսօրվա քաղաքական թիմն իր տեքստերում ընդգծում է, բայց Ազգային ժողովի կողմից դա մի տեսակ պատիվ կլինի։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Շողիկ Գալստյան