Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցին վերաբացվելուց հետո արդեն 7-րդ անգամ պատրաստվում է ամենամյա պատարագին։ Այդ մասին, ըստ Akunq.net-ի, հաղորդում է թուրքական «Van Ekspres»-ը։ Աղբյուրի համաձայն՝ Թուրքիայի Մշակույթի և զբոսաշրջության նախարարության թույլտվությամբ 2010 թ․ ի վեր ամեն տարի կազմակերպվող պատարագի նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսված են։ Պատարագն այս տարի կմատուցվի սեպտեմբերի 8-ին։ Արարողությանը մասնակցել ցանկացողներն …

