Քաղաքապետարանը թափանցիկ չի աշխատում․«Երևանի պաշտպանության ճակատ» նախաձեռնության համակարգող. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Երևանի խնդիրները շատ են, դրա համար որոշել եմ «Երևանի պաշտպանության ճակատ» նախաձեռնությունը ստեղծել։

Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի դիմաց հրավիրված ասուլիսի ընթացքում նշեց «Երևանի պաշտպանության ճակատ» նախաձեռնության համակարգող Բաբկեն Հարությունյանը։

«Քաղաքապետն ամիջական շփումների ընթացքում խուսափում է լսել քաղհասարակության ներկայացուցիչների տեսակետը։ Այն թերանում է հատկապես աղբահանության հարցում։ Որոշ  ժամանակ առաջ դիմել էի՝ ստանալու «Սանիթեք» ընկերության հետ կնքած պայմանագրի օրինակը։ Ծանուցում եմ ստացել, անցել է սահմանված 5-օրյա ժամկետը, սակայն պատասխան դեռ չեմ ստացել»,- նշեց Բաբկեն Հարությունյանը։

Նրա խոսքով՝ Երևանի քաղաքապետարանը թափանցիկ չի աշխատում և այս հարցում միակողմանի է գործում, «Սանիթեքի» հետ պայմանագրից միայն որոշ հատվածների  հղում անելով փորձում է հասարակական կարծիք ձևավորել։

«Հարց է առաջանում․ եթե ամեն ինչ լավ է, գրեթե տասը ամիս է՝ Հայկ Մարությանը զբաղեցնում է քաղաքապետի պաշտոնը, ի՞նչն է նրան խանգարում լուծարել «Սանիթեքի» հետ պայմանագիրը և բարեխղճորեն կատարել քաղաքի աղբահանությունը»,- ընդգծեց «Երևանի պաշտպանության ճակատ» նախաձեռնության համակարգողը։

Բաբկեն Հարությունյանը նաև նշեց, որ քաղաքապետարանի կողմից Շրջակա միջավայրի խորհուրդ ստեղծելու մասին հայտարարությունից հետո, դիմել է՝ անդամագրվելու համար։

«Անցել է բավական ժամանակ, սակայն առ այսօր պատասխան չեմ ստացել»,- ասաց «Երևանի պաշտպանության ճակատ» նախաձեռնության համակարգողը։

 

Մանրամասները՝ տեսանյութում․

Նելլի Մելքոնյան