Գյումրիի «Սասստեքս» կարի արտադրամասում ստեղծված իրավիճակը ոչ մի կերպ հարթվում: Աշխատողներն այսօր ևս գնացել են աշխատանքի ու կրկին հայտնվել փակ դռների առջև: Տնօրինությունից ոչ ոք ձեռնարկությունում չի եղել: Աշխատողների՝ արդեն 10 օրից ավելի շարունակվող բողոքներն այդպես էլ տնօրինությանը չեն հասնում, անորոշ վիճակը շարունակվում է։ «Գնացինք նորից, նույն ձևով կանգնեցինք, կանգնեցինք անձրևի տակ, թրջվեցինք, եկանք տուն: …

