Հայաստանում իշխանության հարցը լուծված է, իսկ դեկտեմբերի 9-ին ժողովուրդը որոշելու է, թե որո՞նք են լինելու խորհրդարան անցնող մյուս ուժերը: Նոյեմբերի 29-ին քարոզարշավի շրջանակում Մարտունիում ընտրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը: ««Լուսավոր Հայաստան» կուսակցությունը գիտակցում է, որ հետհեղափոխական ժամանակներ են: Այն ուժը, որը հեղափոխություն է իրականացրել, ունի ժողովրդի աջակցությունը և …