Բաքուն Փաշինյանի հայտարարությունն ագրեսիվ է որակել և Հայաստանին մեղադրել բանակցային գործընթացը հարվածի տակ դնելու մեջ

Լուրեր

26.08.2026 | 13:27
ԱՄՆ-ը դադարեցրել է ամբողջ աշխարհում վիզաների համար դիմումների ընդունումը
26.08.2026 | 13:18
Ավելի անխոցելի թեկնածու կարող էիք առաջադրել․ Բաքոյանը՝ Իրինա Յոլյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 13:10
Ինչ խնդիրներ են արձանագրվել 2025 թ․ ամառային և ձմեռային զորակոչերի ընթացքում․ ՀՔԱՎ-ի զեկույցը
26.08.2026 | 13:00
Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքին
26.08.2026 | 12:51
Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցը ժամանակավորապես վերաբացելու շուրջ
26.08.2026 | 12:45
Սերժ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը
26.08.2026 | 12:40
Պակիստանում ծննդատանը հրդեհի հետևանքով առնվազն 14 նորածին է մահացել
26.08.2026 | 12:38
Լևոն Քոչարյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
26.08.2026 | 12:35
Ռոբերտ Քոչարյանին հանձնել են նրան ձերբակալելու նոր որոշում
26.08.2026 | 12:32
Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ
26.08.2026 | 12:30
Ռահիմ Սթերլինգին սպառնում է երկու տարվա ազատազրկում
26.08.2026 | 12:21
Իրինա Յոլյանին «Ուժեղ Հայաստան»-ն առաջադրեց ԱԺ ՏԿ և ՇՄ պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու
26.08.2026 | 12:10
Ռոբերտ Քոչարյանի որդին կալանավորվեց // Նոր հայցադիմում Գագիկ Ծառուկյանի գույքերի հետ կապված․ ԼՈՒՐԵՐ
26.08.2026 | 12:06
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն ԱԺ Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց
26.08.2026 | 12:00
Անտեղի սահմանափակումները չեն համապատասխանում Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների ոգուն. Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ «Արցախը Հայաստան է և վերջ», ակնհայտորեն «հակասում է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի ոգուն և էությանը»:

«Փաշինյանի ագրեսիվ հայտարարությունը բացահայտորեն հակասում է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի ոգուն և էությանը, այդ թվում՝ վերջին հանդիպումների ժամանակ տեղի ունեցած քննարկումներին: Հայաստանի քաղաքական առաջնորդի հայտարարությունը նաև չի համապատասխանում հենց Երևանի կողմից հնչեցրած՝ «հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու» կոչին»,- նշել են Ադրբեջանի ԱԳՆ-ում՝ հավելելով, որ «Փաշինյանը ցույց տվեց իր իրական դեմքը»:

Միաժամանակ, նշվում է, որ Փաշինյանն իր հայտարարությամբ հարվածի տակ է դրել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ իրականացվող բանակցային գործընթացը:

«Չնայած այդ հայտարարությունը ներքին լսարանի համար է, դա Հայաստանի վարչապետին հիմք չի տալիս մտքեր հնչեցնել Ադրբեջանի շրջան Լեռնային Ղարաբաղը Հայաստանին բռնակցելու մասին»,- հայտարարել են Ադրբեջանի ԱԳՆ-ում: