Մարտունու անասնաշուկան պահանջում է համալիր ուսումնասիրություն և անհրաժեշտ վերահսկողություն

Լուրեր

03.04.2026 | 23:13
NASA-ն հրապարակել է Երկրի նոր լուսանկարը
03.04.2026 | 22:59
Ով է ՔՊ-ի ընտրական ցուցակում. Փաշինյանը հրապարակել է ցանկը
03.04.2026 | 22:54
Հնդկաստանն ու Ադրբեջանը վերականգնում են հարաբերությունները
03.04.2026 | 22:40
Հռոմի պապը կոչ է արել Իսրայելի նախագահին դադարեցնել Իրանի հետ պատերազմը
03.04.2026 | 22:27
Թրամփը խնդրել է ռեկորդային 1.5 տրիլիոն դոլարի ռազմական բյուջե՝ սոցիալական ծրագրերի կրճատման հաշվին
03.04.2026 | 22:13
Կիևի մարզում ռուսական զանգվածային հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել է, ութը՝ վիրավորվել
03.04.2026 | 22:00
Եթե Սամվել Կարապետյանի ուժի խախտումների ծավալները մեծանան՝ ընտրակաշառք բաժանեն, պիտի քննարկվի՝ ընտրություններին չմասնակցելը․ Հակոբ Սիմիդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 21:50
Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպայի դաշնակիցները պետք է միավորվեն ԱՄՆ-ի և Չինաստանի դեմ
03.04.2026 | 21:43
Ապրիլի 6-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.04.2026 | 21:29
Էրդողանն ու Պուտինը Մերձավոր Արևելքում անհապաղ հրադադարի կոչ են անում
03.04.2026 | 21:15
Արագ, պարզ, հասանելի․ «ՄՈԳՈ»-ն նոր մասնաճյուղ բացեց Mega Mall-ում
03.04.2026 | 21:06
Փաշինյանը հրապարակել է ՔՊ-ի նախընտրական ծրագիրը
03.04.2026 | 21:00
Պուտինը միջամտեց ՀՀ ներքին գործերին․ ԵՄ-ին մեղադրող ընդդիմությունն ինչո՞ւ չդատապարտեց ՌԴ նախագահին․ Լուսինե Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 20:45
Պուտինն իրականությունը խեղաթյուրում է՝ ՀՀ-ի դեմ հաարձակումները հավասարեցնելով ղարաբաղյան հակամարտությանը․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 20:36
Հայտնի է Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչի խաղացանկը
Բոլորը

Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանում է գտնվում երկրի ամենամեծ անասնաշուկան, որտեղ ընտանի կենդանիներ են բերվում և վաճառվում Հայաստանի բոլոր մարզերից և Արցախից: Ինչպես տեղեկացրեց ՀՀ սննդի անվտանգության տեսչական մարմնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանը, Հայաստանի Հանրապետությունում կենդանիների համարակալման բացակայության պատճառով ընտանի կենդանիների առուվաճառքի գործընթացն այժմ գրեթե անվերահսկելի է, ինչը կարգավորելու համար անհրաժեշտություն է առաջացել՝ Մարտունու անասնաշուկայում տեղական ինքնակառավարման մարմինների և իրավասու մյուս կառույցների համագործակցությամբ համալիր ուսումնասիրություններ կատարելու և համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու համար:

«Ըստ «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի՝ կենդանիների շուկաները պետք է լինեն ցանկապատված, այցելուների և տրանսպորտային միջոցների համար նախատեսված առանձին մուտքերով, փոխադրամիջոցների անիվների ախտահանման համապատասխան հարմարություններով, կենդանիների բեռնման և բեռնաթափման հարթակով, իսկ 25 հազար և ավելի բնակչություն ունեցող բնակավայրերում տեղակայված շուկաները պետք է ունենան նաև տարբեր տեսակի և սեռահասակային խմբերի կենդանիների համար նախատեսված կացատեղեր` ճաղազատված տարածքներով, ցանցավոր հատակներով և ցուցատախտակով, որի վրա նշվում են կենդանու տեսակը, հասակը, սեռը, գույնը եւ գույքային համարը, ապահովված լինեն լվացող, ցողարկող և ախտահանող սարքերով, կերերի և ջրի մատակարարման հարմարություններով, կոյուղատար առվակներով կամ խողովակաշարերով և գոմաղբապահեստարաններով:

Կենդանիների շուկաները պետք է ունենան անասնաբուժական կետ: Մինչդեռ Մարտունու գործող կիրակնօրյա անասնաշուկայում չկա օրենքով նախանշված գրեթե ոչ մի բավարար պայման»,- նշեց Անուշ Հարությունյանը եւ հավելեց, որ իրավիճակին ծանոթանալու եւ խնդրի լուծմանն ուղղված գործնական քայլեր ձեռնարկելու նպատակով ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը եւ Գեղարքունիքի մարզից ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը այցելել են անասնաշուկա:

Տարածքի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ որոշակի քայլեր այս պահին էլ կարելի է ձեռնարկել՝ ուղեկցող փաստաթղթերը ստուգումը հեշտացնելու, կենդանիների տեղաշարժն ու հիվանդությունները վերահսկելի դարձնելու համար: Գեորգի Ավետիսյանը նշել է, որ կուտակված խնդիրներին պետք է փուլային լուծում տալ:

«Նախ կփորձենք անասնաշուկայի տարածքը ցանկապատել, ապահովել շուկային վայել պայմաններ: Դա նաև հնարավորություն կտա՝ ավելի համակարգված ստուգել կենդանուն ուղեկցող փաստաթղթերը: Հաջորդ քայլով, կարծում եմ, տեղում կունենանք շարժական լաբորատորիա, որը թույլ կտա գնորդներին անցկացնել գնվող անասունի լաբորատոր հետազոտություն և համոզվել, որ կենդանին առողջ է»,- ասել է ՀՀ ՍԱՏՄ ղեկավարը:

Իրավիճակի կարգավորման շուրջ հրավիրված խորհրդակցության ժամանակ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հնարավոր բոլոր միջոցներով աջակցելու պատրաստակամություն է հայտնել:

«Անասնաշուկայում առկա խնդիրների լուծումը համարում եմ պատվի հարց: Որոշակի քայլերի շուրջ պայմանավորվեցինք և մեր ջանքերը պետք է միավորենք, որպեսզի կուտակված խնդիրներին լուծում տանք, որպեսզի այս շուկայում միայն առողջ կենդանիներ վաճառվեն»,- ասել է Գնել Սանոսյանը: ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը խոսել է իրավական առումով անհրաժեշտ կարգավորումների եւ այդ խնդրում իր լիակատար աջակցության մասին: «Որպես օրենսդիր մարմնի ներկայացուցիչ, ես այստեղ եմ, որպեսզի հասկանամ, թե օրենսդրական ի՞նչ բացեր կան, որոնք կարող են խոչընդոտել անասնաշուկայի խնդիրների կարգավորմանը, պատկերացնեմ, թե ի՞նչն է խանգարում իրավական նորմերի գործնականում կատարմանը եւ հնարավորինս նպաստեմ օրենքի դաշտում դրանք լուծելուն»,- ասել է պատգամավորը:

«Անասնաշուկային կից գործում է նաեւ թարմ մսի վաճառքի կետ, որտեղ արձանագրվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ: Տրվել են հանձնարարականներ, սահմանվել է դրանց կատարման ժամկետ: Որպես գործնական առաջին քայլ՝ մարզպետարանի կողմից առաջիկա շաբաթվա ընթացքում կկատարվի անասնաշուկայի ցանկապատման համար անհրաժեշտ ծախսերի նախահաշվարկ, որի հիման վրա կսկսվեն աշխատանքները»,- նշեց Անուշ Հարությունյանը: