Մեր պարտքը 2 միլիարդ դրամ է, եթե չվճարեն՝ կգնանք ճանապարհները փակելու․ վախենալու բան չունենք․ «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի ենթակապալառու ընկերության աշխատակից

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի ենթակապալառու ընկերությունների աշխատակիցները օգոստոսի 8-ին կհանդիպեն Կառավարության անդամների հետ՝ քննարկելու աշխատակիցների պահանջները։

Հիշեցնենք, որ նրանք այսօր պատրաստվում էին փակել Աշտարակ-Ուջան ավտոճանապարհը, սակայն վերջիններիս հրավիրել էին ոստիկանություն։

Լրագրողների հետ զրույցում ենթակապալառու ընկերության աշխատակից Գուրգեն Հովհաննիսյանն ասաց, որ իրենց ոստիկանության բաժանմունքում հորդորել են չիրականացնել բողոքի ակցիա և չփակել Աշտարակ-Ուջան ավտոճանապարհը։

«Մոտ մեկ ժամի չափ եղել ենք ոստիկանությունում, հանդիպել ենք Աշտարակի ոստիկանապետի հետ, ոստիկանապետը կապնվել է կառավարության հետ և խոսք են տվել, որ ամսի 8-ին՝ կառավարության նիստից հետո, մեզ հետ կհանդիպեն»,-ասաց  Հովհաննիսյանը՝ հիշեցնելով, որ  իրենց խոստացել էին իրենց չվճարված աշխատավարձերի հարցը լուծել դեռ այս տարվա մայիսի 31-ին՝ հարցի լուծման համար ենթակապալառու ընկերությունների աշխատակիցներից պահանելով 40 օր ժամկետ, սակայն, մինչ այս պահն իրենց պահանջները մնում են չկատարված։

«Մեր պարտքը  երկու միլիարդ դրամ է, որն օր օրի ավելանում է»,-ասաց Հովհաննիսյանը՝ նշելով, որ եթե այս տարվա օգոստոսի 8-ին իրենց հարցը չլուծվի, գնալու են բողոքի ակցիաներ իրականացնելու ճանապարհով, ճանապարհներ են փակելու, քանի որ վախենալու բան չունեն։

Հիշեցնենք, որ ենթակապալառու «Կորսան Կորվիամ» ընկերության հետ կառավարությունը խզել է պայմանագիրը, սակայն աշխատակիցները պահանջում են, որպեսզի կառավարությունը իսպանական կազմակերպությունից հետպահման և երաշխիքային գումարներից վճարի ենթակապալառու ընկերությունների գումարները։