ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ` Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` ՀՀ Կառավարության նախաձեռնությամբ գումարվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ։ Օրակարգում ընդգրկված է 6 նախագիծ, որոնցից մեկը Հարկային օրենսգրքի նախագիծն է։ Այս նախագծով առաջարկվող փոփոխություններից մեկով նախատեսվում է տարեկան 4 տոկոսով բարձրացնել ակցիզային հարկը բենզինի, սեղմված գազի, նավթամթերքի համար։ …

