Նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը Համահայկական ամառային 7-րդ խաղերի մասնակիցներին և հյուրերին

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Նախագահ Արմեն Սարգսյանի  Համահայկական ամառային 7-րդ խաղերի մասնակիցներին և հյուրերին ուղերձ է հղել, որում ասված է․

Սիրելի՛ հայրենակիցներ,

Համահայկական ամառային 7-րդ խաղերի հարգելի՛ մասնակիցներ,

Հայաստանի և Արցախի հարգարժա՛ն հյուրեր,

Այսօր դուք գտնվում եք հայկական հինավուրց հողում: Սակայն ձեզնից ոչ մեկը հյուր չէ, որովհետև իրականում դուք տուն եք եկել` ձեր հարազատ հայկական օջախ: Եկել եք մասնակցելու համահայկական միջոցառման, եկել եք վայելելու հայկական միջավայրը, հարստացնելու այն, եկել եք մրցելու և հաղթելու: Իսկ Արցախն ու արցախցին շատ լավ գիտեն, թե ինչ է հաղթանակը:

Այս տարի նշվում է համահայկական խաղերի 20-ամյակը: Ուստի առավել քան խորհրդանշական է համահայկական խաղերն այս անգամ Արցախից՝ պատմական Մեծ Հայքի Արցախ նահանգից սկսելը: Հիշենք, որ 385 թվականին Մեծ Հայքի Վարազդատ թագավորը դարձավ օլիմպիական խաղերի առաջին հայ չեմպիոնը: Սակայն մեզ համար համահայկական խաղերը պակաս նշանակություն չունեն, քան օլիմպիական խաղերը:

Համահայկական այս խաղերին խորհրդանշական երեք ջահ է վառվել` հայկական պատմական երեք տարածքներում. Կիլիկյան Հայաստանում` Մուսա լեռան ստորոտին, Արարատյան դաշտում` Խոր Վիրապում, և Արցախում՝ Տիգրանակերտում:

Երեք ջահ մեզ առնվազն երեք պատգամ են փոխանցել`միասնական լինելու, մեկ Հայրենիքի շուրջ համախմբվելու և այն հզորացնելու պատգամ:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Համահայկական խաղերը Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությամբ Հայրենիքին վերստին շաղկապվելու բացառիկ հնարավորություն են: Դրանք զուտ մարզական միջոցառում չեն: Ի տարբերություն օլիմպիական խաղերի խորհրդանիշ հինգօղակների, համահայկական խաղերի օղակներն այնքան շատ են, որքան հայկական աշխարհի քարտեզի բազմազանությունը:

Աշխարհի ավելի քան 35 քաղաքներ ներկայացնող մասնակիցներ ոչ միայն մրցելու են տարբեր մարզաձևերում, այլև, միացնելով իրենց ձեռքերը, ձևավորելու են միասնություն և համերաշխության խորհրդանշող համահայկական ամուր բռունցքը:Համահայկական խաղերը սպորտի զարգացմանը խթանելուց բացի, մեր ֆիզիկական և հոգևոր առողջությունը խթանող միջոցառում են:

Դրանք նաև հայրենաճանաչության և, ինչու չէ, հայրենադարձության հզոր ազդակ են, Հայրենիքին կապվելու, Հայրենիքը սիրելու և նրան մոտիկից օգտակար լինելու ազդակ:

Մեկնարկելով Արցախի Հանրապետությունում` համահայկական խաղերը մի քանի օրից շարունակվելու են Հայաստանի Հանրապետությունում:

Հուսով եմ, որ այցելությունն Արցախ և Հայաստան ձեր մեջ ամենաջերմ ու հաճելի տպավորությունները կթողնի, իսկ մեկնարկող խաղերը կպարգևեն շատ վառ ու հիշարժան պահեր:

Հաջողություն և ամենայն բարիք ձեզ: