ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդունել է Իտալիայի դեսպանին

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանն ընդունել է Իտալիայի Արտակարգ և լիազոր դեպսան Վինչեցո Դել Մոնակոյին։ Հանդիպման առանցքում հայ-իտալական կրթամշակութային կապերի ամրապնդումն էր` նոր ծրագրերի մշակման և եղած ծրագրերի արդյունավետ կենսագործման համատեքստում։ Այդ մասին հայտնեցին ԿԳՄՍ մամուլի ծառայությունից:

«Մեզ համար կարևոր է Հայաստանի և Իտալիայի ժողովուրդների միջև հարաբերությունների ամրապնդումը, քանի որ վերջիվերջո ծրագրերը, որոնք մենք ցանկանում ենք իրականացնել, ոչ թե կառավարությունների համար են, այլ երիտասարդների և նրանց ապագա գործակցության»,-նշել է դեսպանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում անցկացվող իտալական մշակույթին նվիրված ցուցահանդեսներին հայ դպրոցականների մասնակցության հնարավորությունները.

«Մենք ցանկանում ենք, որ մեր երեխաները հիմնավոր գիտելիքներ ստանան ոչ միայն հայ մշակույթի վերաբերյալ, այլև արտասահմանյան մշակույթին ծանոթանալու հնարավորություններ ունենան: Հայաստանում իրականացվող իտալական մշակույթին նվիրված ցուցահանդեսները հիանալի հարթակներ կարող են դառնալ այս նպատակի համար»,-ընդգծել է նախարարի տեղակալը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստանում Իտալիայի՝ զբոսաշրջության զարգացման ոլորոտում ունեցած փորձի կիրառման հնարավորությունները` մասնագետների փոխանակման և վերապատրաստման ծրագրերի միջոցով։