ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցները Գյումրիի փողոցաշինական աշխատանքներում հայտնաբերել են մի շարք խախտումներ ու թերություններ։ Արդեն տեղեկացրել էինք, որ, մասնավորապես, Գյումրիի Վարպետաց, Աբովյան, Ղորղանյան փողոցներում կատարված դիտարկումների արդյունքում հայտնաբերվել են փողոցներում տեղադրված լուսավորության հենասյուների, էլեկտրամոնտաժման աշխատանքների և այլ տիպի խախտումներ։ «Վերջին հրապարակումը եղել է նշյալ փողոցներում տեղադրված լուսավորության …

