Հենասյուներ՝ առանց հողանցման, ասֆալտբետոնի խնդիրներ. Գյումրիի փողոցաշինական աշխատանքներում լուրջ  խախտումներ են հայտնաբերվել

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցները Գյումրիի փողոցաշինական աշխատանքներում հայտնաբերել են մի շարք խախտումներ ու թերություններ։ Արդեն տեղեկացրել էինք, որ, մասնավորապես, Գյումրիի Վարպետաց, Աբովյան, Ղորղանյան փողոցներում կատարված դիտարկումների արդյունքում հայտնաբերվել են փողոցներում տեղադրված լուսավորության հենասյուների, էլեկտրամոնտաժման աշխատանքների և այլ տիպի խախտումներ։

«Վերջին հրապարակումը եղել է նշյալ փողոցներում տեղադրված լուսավորության հենասյուների, էլեկտրամոնտաժման աշխատանքներում հայտնաբերված խախտումների մասին, բայց նաև ճանապարհաշինության, ասֆալտապատման, կոյուղագծերի… ամեն ինչի վրա հսկողություն է իրականացվում: Ջրահեռացման համակարգում են խնդիրներ հայտնաբերվել տարբեր փողոցներում, ասֆալտբետոնի ծածկույթի մայթերի հատվածում, դիտահորերի, կոյուղագծերի թեքություններ են հայտնաբերվել։ Սուբվենցիոն ծրագրերով հիմանորոգվող բոլոր փողոցներում իրականացվում են ստուգումներ։ Տեսչական մարմնի տարածքային բաժինն ամփոփում է, մեզ տրամադրում: Այս պահին այդ 3 փողոցների վերաբերյալ կարող եմ ասել»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ քաղաքաշինության տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության  և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պատասխանատու Ելենա Զոհրաբյանը:

Նա նշեց, որ, օրինակ, հենասյուներում հայտնաբերվել է հողանցման բացակայություն, ինչը վտանգավոր է քաղաքացիների համար։

«Հենասյուների տեխնիկական զննության արդյունքում պարզվել են, որ տեղակայված հենասյուները չեն համապատսխանում տեխնիկական կանոնակարգերով սահմանված անվտանգության պահանջներին: Եթե չկա հողանցում, դա արդեն վտանգավոր է մարդկանց կյանքի, առողջությյան համար, կարող է հոսանքահարման հասցնել։ Կոնկրետ այս դեպքում, քանի որ մարդկանց առողջության հարցն է, պարտադրել ենք, որ ողջամիտ ժամկետներում շտկվի խնդիրը»,- ասաց Ելենա Զոհրաբյանը։

Կապալառուի, տեխնիկական և հեղինակային վերահսկողություն իրականացնող ընկերության աշխատակիցները հրավիրվել են տեսչական մարմնի Շիրակի տարածքային բաժին: Նրանց ժամանակ է տրվել խախտումները վերացնելու։

«Եթե կոնկրետ ասեմ, 3 օր կամ 5 օր չի տրվել։ Ունենք ողջամիտ ժամկետ, որովհետև հասկանում ենք, որ եղել են նաև փաստաթղթերի հետ կապված խնդիրներ։ Նախագծային փաստաթղթեր չեն ունեցել, հեղինակային հսկողություն իրականացնող «Տրանսնախագիծ» ընկերությանը հրահանգվել է, որ նախագծային փաստաթղթերը պատրաստվեն։ Սա արդեն ժամանակ է պահանջում։ Տրվել է ողջամիտ ժամկետ։ Իրենք չեն կարող ըստ ցանկության կամ քմահաճույքի անել: Եթե թերությունը չշտկվեց, վերջում Շիրակի տարածքային բաժնի կողմից շինարարության ավարտական ակտը չի տրամադրվի։ Իսկ դա նշանակում է, որ շինարարություն իրականացնող ընկերության կողմից չեն վարձատրվելու։ Ընկերությունը կկատարի իր աշխատանքները, բայց չի վարձատրվի»,- ասաց Ելենա Զոհրաբյանը։

Փողոցաշինական աշխատանքների պատվիրատուն՝ Գյումրու քաղաքապետարանը, պատրաստակամություն է հայտնել հայտնաբերված խախտումները վերացնել։ Նշենք նաև, որ դեռ հայտնի չէ, թե երբ կավարտվի Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տրամադրած 23.8 մլն եվրո արժողությամբ Գյումրիի փողոցաշինական ծրագրի առաջին փուլը: Ժամկետները պարբերաբար փոփոխվում են:

Էմմա Չոբանյան