Արման Հովնանյանը նշանակվել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Արման Հովնանյանը նշանակվել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալ:
Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության e-gov.am պաշտոնական կայքը:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արման Հովնանյանին նշանակել էկոնոմիկայի նախարարի տեղակալ»,- նշված է որոշման տեքստում: