Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ է ունեցել Լիտվայի նախագահի, Սլովակիայի, Իսպանիայի, Վրաստանի վարչապետների և Բելգիայի թագավորի հետ: Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեի հետ քննարկել է ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցությանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, զրուցակիցներն անդրադարձել են հայ-լիտվական քաղաքական ու տնտեսական կապերի զարգացմանը, Հայաստան-ԵՄ հարաբերություններին, այդ թվում` ԵՄ-Հայաստան Համապարփակ …