Հունիսի 11-ին Երևանում մեկնարկել է առևտրի դյուրացմանն ուղղված տարածաշրջանային աշխատաժողով, որի աշխատանքները համակարգում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն: «Աշխատաժողովի կազմակերպմանն աջակցել են Համաշխարհային մաքսային կազմակերպությունը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովը, Ասիական զարգացման բանկը ու ՄԱԿ-ի` Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովը (UN ESCAP): Մինչև հունիսի 13-ը տևող աշխատաժողովում քննարկվելու են էլեկտրոնային առևտրի դերին, առևտրի ֆինանսավորմանը, …

