Ղրղզստանի նախկին նախագահին կոռուպցիայի համար մեղադրանք է առաջադրվել

Լուրեր

18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին կոռուպցիայի համար մեղադրանք է առաջադրվել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Աթամբաևի փաստաբան Սերգեյ Սլեսարյովին։

«Աթամբաևին կոռուպցիայի համար մեղադրանք է առաջադրվել։ Այլ տվյալներ առայժմ չկան»,- ասել է փաստաբանը։

Նրա խոսքով՝ Աթամբաևին կալանավորել են մինչև օգոստոսի 26-ը՝ մինչև քննչական միջոցառումների իրականացումը։ Փաստաբանի գնահատմամբ՝ նախկին նախագահի ձերբակալության ընթացքում դատավարության ընթացակարգային նորմեր են խախտվել։ Մասնավորապես, Աթամբաևին ձերբակալելու մասին ոչ մի փաստաթուղթ չի ներկայացվել: Նրան միայն ծանուցում է ուղարկվել, որից անմիջապես հետո խափանման միջոց է կիրառվել:

Հիշեցնենք, որ Ղրղզստանի նախկին նախագահ Ալզմեկ Աթամբաևին ուժով ձերբակալելու գործողությունը հատուկ նշանակության ջոկատայիններն օգոստոսի 7-ին էին ձեռնարկել՝ հարձակվելով նրա՝ մայրաքաղաք Բիշքեկից ոչ հեռու՝ Քոյ-Թաշ գյուղում գտնվող առանձնատան վրա։

ՏԱՍՍ-ի տեղեկություններով՝ Աթամբաևի առանձնատան վրա հարձակման արդյունքում վիրավորների թիվն 98-ի է հասել։

Նշենք, որ 2011-2017 թվականներին Ղրղըզստանը ղեկավարած Աթամբաևի դեմ պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո մի քանի քրեական գործ է հարուցվել՝ հիմնականում կոռուպցիոն հոդվածներով: Նախկին նախագահը, որն անցել է ընդդիմադիր ճամբար, այս տարվա հունիսին զրկվել է անձեռնմխելիությունից, ինչը նշանակում է, որ նա ցանկացած պահի կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել:

Նելլի Մելքոնյան