Քաղաքապետի խոսնակն արձագանքում է «Սանիթեք»-ին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.11.2026 | 10:39
«Չենք կարող կանգնեցնել քվեարկությունը». Սպիտակի 22/25 տեղամասը հոսանքազրկված է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 10:13
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն քվեարկում է 22/25 ընտրատեղամասում. ՈւՂԻՂ
29.11.2026 | 09:28
Հոռոմ գյուղում վթարային ջրանջատում է
29.11.2026 | 09:00
Նարեկ Գրիգորյանը գոլ է խփել Ռումինիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 08:44
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին և Լարսում
29.11.2026 | 08:19
RAF. Արման Ծառուկյանը պաշտպանեց չեմպիոնի տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 08:00
Հայաստանի 7 մարզերի 12 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում
28.11.2026 | 23:35
Էդուարդ Սպերցյանի հերթական գոլային փոխանցումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 21:41
Ուգոչուկվու Իվուն` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 20:00
Կկորցնի՞ Հայաստանը էներգետիկ անկախությունը՝ Թուրքիայի ու Ադրբեջանի ցանցերին միանալով․ ԱՉՔԻ ՏԱԿ
28.11.2026 | 19:39
Անտարկտիդայի ծովային սառույցի մակերեսը հասել է նոր նվազագույն ցուցանիշի. Ազիզյան
28.11.2026 | 19:00
Նոր Սահմանադրության նախագիծն իշխանությանը թույլ է տալիս մշտապես վերարտադրվել. Վահան Արծրունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 18:57
Խորեն Ծատուրյանը՝ պարածանրամարտի երիտասարդների աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:50
Աննա Խաչատրյանը՝ պարածանրամարտի աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:46
Վթարային ջրանջատում՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանում
Բոլորը

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ «Սանիթեք» ընկերության այն հայտարարությանը, թե քաղաքապետարանն ապօրինի հեռացնում է «Սանիթեք»-ի աղբամանները, չի կատարում սահմանված վճարումները:

«Երևան համայնքը և անձամբ Երևանի քաղաքապետն ունի ուղղակի պարտավորություն՝ ապահովելու Երևանի աղբահանությունը և սանիտարական մաքրումը։ Այդ պարտավորությունը, 2013 և 2015 թվականների պայմանագրերի համաձայն, քաղաքապետարանը պատվիրակել է «Սանիթեք» ընկերությանը։ Եվ քանի որ մենք բոլորս արձանագրում ենք, որ «Սանիթեք»-ը պատշաճ կերպով իրեն պատվիրակված լիազորությունը չի իրականացնում, քաղաքապետարանը ձեռնարկում է միջոցառումներ, որպեսզի իր ուղղակի պարտականությունը կատարի։ Այդ միջոցառումների թվում են աղբատար մեքենաների ձեռքբերումը և կիրառումը, և աղբամանների ձեռքբերումն ու տեղադրումը»,- ասաց Հակոբ Կարապետյանը։

Հարցին՝ որտեղ են «Սանիթեք»-ի աղբամանները, Հակոբ Կարապետյանը պատասխանեց. «Տեղափոխված աղբամանները հիմա գտնվում են պահպանվող տարածքում»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան