Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին կոռուպցիայի համար մեղադրանք է առաջադրվել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Աթամբաևի փաստաբան Սերգեյ Սլեսարյովին։ «Աթամբաևին կոռուպցիայի համար մեղադրանք է առաջադրվել։ Այլ տվյալներ առայժմ չկան»,- ասել է փաստաբանը։ Նրա խոսքով՝ Աթամբաևին կալանավորել են մինչև օգոստոսի 26-ը՝ մինչև քննչական միջոցառումների իրականացումը։ Փաստաբանի գնահատմամբ՝ նախկին նախագահի ձերբակալության ընթացքում դատավարության ընթացակարգային նորմեր են …

