«Նախագահող դատավորն առայժմ կամիկաձե չէ». Մանվել Գրիգորյանի պաշտպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Կանխատեսումներ չանենք։ Իհարկե, մարդը միշտ էլ ցանկություն ունեցել է մասնակցելու նիստերին։ Իսկ այսօր եղավ այն, որ դատաբժշկական փորձաքննությունը պարզաբանման կարիք ունի։ Այս մասին այսօր՝ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստի ավարտին լրագրողների հետ զրույցում նշեց Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը։ «Փորձաքննության եզրակացությունը, որը տրված է, շատ վերացական է։ Տրված է այնպես, որ եթե մարդը մահացած չէ, կարող է մասնակցել նիստին, այսինքն՝ եթե ռեանիմացիան տեղափոխվում է դատարան, ինչը փաստացի դուք տեսնում եք․ բժիշկ, օժանդակող, օգնող, դեղորայք, սարքավորումներ»։

Ըստ նրա՝ մեծ հաշվով մեծ տարբերություն չկա՝ Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստերը կանցկացվեն նրա հիվանդասենյակում, թե դատարանում։ «Ուղղակի տևական խոշտանգումը պետք է դադարեցվի և մարդուն հնարավորություն տան ստանալ օդ, անհրաժեշտ բուժում, որն ազատության մեջ որոշակի չափով հնարավոր է ստանալ նաև Հայաստանում»,- ասաց Մկրտչյանը։

Անդրադառնալով այսօրվա դատական նիստի ընթացքում Մանվել Գրիգորյանի պաշտպանական թիմի կողմից ներկայացված՝ նիստը նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանի ինքնաբացարկի միջնորդությանը, Արսեն Մկրտչյանը նշեց․ «Այսօրվա միջնորդությունն ինքնանպատակ չէր։ Մենք շատ լավ ենք հասկանում, որ այն պետք է մերժվեր, և որ նախագահող դատավորն, այս պահի դրությամբ, առայժմ կամիկաձե չէ, թեկուզ և կարող է նմա փոփոխություն տեղի ունենալ, եթե լինի քաղաքական կամք։ Եթե հանկարծ նա կամիկաձեություն արեց, այնպիսի կամիկաձեություն կլինի, որը մինչև հիմա ոչ ոք չի արել ։ Կարծում եմ՝ զարգացումները, բոլոր դեպքերում, գնում են դեպի դրականը և մարդիկ վերադառնում են ադեկվատության»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան