Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ ընթանում է «Սասնա ծռեր» խմբի տասը անդամի գործով դատական նիստը: Այսօրվա նիստին չէին մասնակցում Պավել Մանուկյանն ու Սմբատ Բարսեղյանը, վերջիններիս նկատմամբ կիրառվել էր սանկցիա, և նրանք հեռացվել էին դահլիճից: Նիստին ներկա չէին նաև «Սասնա ծռերի» աջակիցները, վերջիններս դատարանի որոշմամբ այլևս չեն կարոող մասնակցել նիստերին, քանի …