Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մարտի 5-ից մայրաքաղաքում մեկնարկել է գարնանային էտը: Էտի աշխատանքները տարվում է ինչպես պողոտաներում ու փողոցներում, այնպես էլ այգիներում, պուրակներում ու բակային տարածքներում: Երբեմն ծառերի էտը անհանգստացնում է քաղաքացիներին՝ տպավորություն ստեղծելով, թե ծառերը հատվում են կամ վնասվում են դրա արդյունքում: Մասնագետները վստահեցնում են. այսօր աշխատանքներն իրականացվում են մասնագիտորեն հիմնավորված ու կանոնակարգված …