«ԱԺ ամբիոնն օգտագործվում է բովանդակազուրկ, անիմաստ տեքստերի համար»․ Տիգրան Ուլիխանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Տիգրան Ուլիխանյանը

-Պարոն Ուլիխանյան, խորհրդարանում երիտասարդական արյունն սկսում է իր խոսքը ասել՝ Արարատ Միրզոյանը ԲՀԿ-ական պատգամավորին ասում է՝ կարո՞ղ է մի հատ քֆուր դնեք քվեարկելու վրա, իսկ «Իմ քայլի» երկու պատգամավոր իրար են հրում նիստերի դահլիճից դուրս։ Ի՞նչ է կատարվում։

-Ճիշտն ասած, ինչ վերաբերվում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին, կարող եմ ասել, որ դրանից անմիջապես հետո ես հանդիպել եմ երկուսի հետ, ընդ որում պարոն Սիմիդյանի սենյակում սուրճ էինք խմում։ Հատուկ ինչ-որ բան չկա ասելու, որ կհետաքրքրի հանրությանը։ Իսկ ինչ վերաբերվում է ԱԺ նախագահի արած դիտարկմանը, ամբողջությամբ համաձայն եմ նրա հետ։ Տպավորություն է, որ մարդիկ չգիտեն, թե ուր են հայտնվել։ Տպավորություն կա, որ երբ ասում ենք ԱԺ բարձր ամբիոն, որոշ մարդիկ, որոշ պատգամավորներ այդ բարձրը շփոթում են աշխարհագրության հետ՝ մոռանալով, որ ԱԺ բարձր ամբիոնը բարձր է այնքանով, որքանով բովանդակալից են այդ ամբիոնից հնչող քաղաքական խոսքերը։ Բայց ես քաղաքական խոսքի առատություն չտեսա մեր ընդդիմադիր գործընկերների կողմից։ Ընդհակառակը, ամբիոնն օգտագործվում է բովանդակազուրկ, անիմաստ տեքստերի համար, ինչը նշանակում է, որ այդ ընդդիմադիր քաղաքական ուժերը քաղաքական բովանդակություն չունեին նախընտրական շրջանում, այժմ էլ բարդություններ ունեն քաղաքական բովանդակությամբ լցվելու, և էդ քաղաքական բովանդակության փոխարեն այլ բովանդակություն են լցնում։ Էդ առումով չենք պատրաստվում վեճի բռնվել իրենց առաջարկող վատ օրակարգի հետ, անհարիր օրակարգի հետ, և, ինչպես ասում է ռուս սատիրիկ Ժվանեցկին՝ եթե դու վիճում ես հիմարի հետ, ամենայն հավանականությամբ, նույնն անում է ինքը։

-ԲՀԿ-ական պատգամավորը նախագիծ է բերել ԱԺ, որով ցանկանում է արգելել միասեռականների՝ երեխա որդեգրելը։ Այսօր ինչպե՞ս է կանոնակարգվում այս հարցը՝ միասեռականը իրավունք ունի՞ որդեգրել, թե՞ չունի։ Եվ ինչո՞ւ նրան դա պետք է արգելել։

-Ես նույնիսկ հրաժարվում եմ այդ թեման քննարկել ձեր եթերում՝ հարգելով ձեզ և մեր սիրելի հայրենակիցներին։ Եվ ընդհանրապես իմ արժանապատվությունից ցածր եմ համարում ներքաշվել այնպիսի խոսակցությունների մեջ, որոնք շոշափում են մարդու ինտիմը։ Ես այդպիսի խոսակցությունների մեջ չեմ մտնում։ Ես դրանք համարում եմ մեզ հրամցված թեմաներ։ Ես ինքս քաղաքական բովանդակություն արտադրող եմ և չեմ պատրաստվում սպառել այլոց արտադրանքը, ընդ որում շատ անորակ արտադրանքը։

-Վերջին օրերին ուսանողության մի հատվածը պահանջում է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը։ Ինչո՞ւ նախարարության փաստարկները համոզիչ չեն ուսանողների համար։

-Դա միակ ինչուն չէ։ Ընդհանրապես ես կարծում եմ, որ էստեղ գոյություն ունի հարթակի պակաս ուսանողության-պետական իշխանության շփումը պատշաճ կազմակերպելու առումով։ Դա եմ համարում էս ամբողջ տարաձայնությունների հիմնական պատճառը։ Այլ ինչուներ կան։ Մենք մոռանում ենք, որ ՀՀ-ում բարձրագույն կրթությունն ինքնին պարտադիր չէ, և այսօր պարտադրել մի բան, որը ներառվում է բարձրագույն կրթության մեջ հաշվի չառնելով, որ բարձրագույն կրթությունն ինքնին պարտադիր չէ, կարծում եմ, նորից այդ կեղծ օրակարգի թեմաներից է։ Եվ էստեղ շատ կարևոր պատճառաբանություններ կան, որոնք ներկայացվում են, ինչը մեզ ցույց է տալիս էդ թեմաների ներքաշողներին, նրանց հետևում կանգնած մարդկանց, մենք այդ ամենին տիրապետում ենք։ Այսինքն, բովանդակային խոսակցության մեջ մտնելու համար իրենք խնդիրներ ունեն, առարկայական բանավեճ վարելու հետ կապված խնդիրներ ունեն։

Մհեր Արշակյան

Մանրամասները՝ տեսանյութում: