Իր լիազորությունների շրջանակից դուրս գործողություններ կատարելու համար մեղադրվող ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալ Լևոն Երանոսյանի գործով հայտարարվել է նախաքննության ավարտ, գործն ուղարկվել է կողմերին՝ ծանոթանալու: Այս մասին Factor.am-ին տեղեկացրին ՀՔԾ-ից։ Հատուկ քննչական ծառայության խոսնակ Մարինա Օհանջանյանը նշեց, որ առավել մանրամասն տեղեկատվություն կտրամադրեն առաջիկայում: Հիշեցնենք, որ 2018 թվականի սեպտեմբերի 26-ին Լևոն Երանոսյանին մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական …