ՔԿԾ-ն քրեակատարողական ծառայողների ներգրավմամբ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք է բացահայտել 

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

ԱՆ քրեակատարողական ծառայությունից տեղեկացնում են, որ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության օպերատիվ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված հետևողական  միջոցառումների արդյունքում բացահայտվել է, որ նոյեմբերի 11-ին՝ ժամը 18։45-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ա. Ս.-ն «Վաղարշապատի հիվանդանոց» ԲԿ-ից քրեակատարողական հիմնարկ ընդունվելիս ենթարկվել է անձնական խուզարկության։

«Արդյունքում հայտնաբերել են երկու փաթեթ, որոնցում առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 24 գրամ քաշով դեղնականաչավուն զանգված և 2 բջջային հեռախոս՝ բաժանորդային քարտերով։

Իրականացված միջոցառումների արդյունքում բացահայտվել է, որ դատապարտյալ Ա. Ս.-ն նոյեմբերի 10-ից 11-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի աշխատակիցներ Ս. Մ.-ի, Գ. Գ.-ի և Ս. Գ.-ի թողտվությունից և վերջիններիս կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հանգամանքից, հիշյալ ծառայողներին պատկանող և անձամբ նրանց կողմից տրամադրված բջջային հեռախոսներով կապ է հաստատել  Վաղարշապատ քաղաքի բնակիչ Կ. Վ.-ի հետ և պայմանավորվել թմրամիջոց ձեռք բերելու մասին։ Այնուհետև վերջինիս կողմից «Վաղարշապատի հիվանդանոց» ԲԿ է տեղափոխվել մարիխուանա տեսակի թմրամիջոց և այլ արգելված իրեր, որոնք քրեակատարողական վերոնշյալ ծառայողների գիտությամբ և թույլտվությամբ ԲԿ-ի ճաշարանում փոխանցվել են դատապարտյալ Ա. Ս.-ին։ Քրեակատարողական ծառայողները նույն վայրում դատապարտյալ Ա. Ս.-ի հետ ծխելու եղանակով օգտագործել են բերված թմրամիջոցի մի մասը, իսկ մնացածը, չարաշահելով իրենց պաշտոնեական դիրքը, թողել են դատապարտյալի մոտ՝ բջջային հեռախոսներիի հետ քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու համար:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի  2-րդ մասի 3-րդ կետով, 268-րդ հոդվածի 1-ին մասով, 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննությունը շարունակելու համար քրեական գործը ենթակայության կարգով ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն»,- ասված է հաղորդագրությունում: