Այսօր Ազգային ժողովում աննախադեպ մի քվեարկություն տեղի ունեցավ․ իշխանական խմբակցության ներկայացրած նախագիծը չանցավ հենց նույն խմբակցության պատճառով, ինչի արդյունքում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին հնարավորություն չընձեռվեց մասնակցել Անվտանգության խորհրդի նիստերին: Հիշեցնենք, որ խորհրդարանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Արարատ Միրզոյանի գրասենյակի նախկին ղեկավար Աննա Կարապետյանն օրենսդրական նախագիծ էր մշակել, որով առաջարկում էր փոփոխություններ կատարել Ազգային ժողովի կանոնակարգ-սահմանադրական …

