Ի՞նչ են քննարկել Արարատ Միրզոյանն ու Հակոբ Սիմիդյանը ԱԺ նախագահի համար կարևոր նախագիծը մերժելուց հետո

Լուրեր

07.04.2026 | 15:55
Իրանում քաղաքացիներին կոչ են անում կենդանի շղթա կազմել էլեկտրակայանների շուրջ
07.04.2026 | 15:43
Իսրայելի բանակը հայտարարել  է, որ հարվածել է Իրանի՝ բալիստիկ հրթիռների համար նյութեր արտադրող մի գործարանի
07.04.2026 | 15:32
Փեզեշքիանը հայտարարել է, որ 14 միլիոն իրանցիներ, այդ թվում՝ ինքը, պատրաստ են իրենց կյանքը զոհաբերել հանուն Իրանի
07.04.2026 | 15:24
Իրանի գերագույն առաջնորդը «անգիտակից վիճակում է և բուժում է ստանում Ղոմում». The Times
07.04.2026 | 15:20
Սամվել Կարապետյանը չի հայտարարագրել իր ունեցվածքը // Մի շարք մարզերում ձյուն կգա․ ԼՈՒՐԵՐ
07.04.2026 | 15:15
Հանրայինը կցուցադրի՞ «Անկախության մեր ճանապարհը» ֆիլմը. Հ1-ը պատասխանել է Factor TV-ի հարցերին
07.04.2026 | 15:10
Ալիկ Ալեքսանյանը` ՌԴ հատուկ ծառայությունների գործակալ լինելու հրապարակման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.04.2026 | 15:02
Երթևեկության փոփոխություն՝ Պարոնյան փողոցում
07.04.2026 | 14:59
Թրամփի հայտարարած վերջնաժամկետը կլրանա չորեքշաբթի վաղ առավոտյան․ Գուտերեշը ԱՄՆ-ին հորդորում է չհարվածել Իրանում քաղաքացիական օբյեկտներին
07.04.2026 | 14:51
Ըստ Թեհրանի՝ ԱՄՆ-Իսրայել հարվածներից ավերվել է Թեհրանի կենտրոնում գտնվող սինագոգը
07.04.2026 | 14:44
NYMEX․ Ոսկու գինն աճել է 0.61%-ով և կազմել 4645.50 դոլար
07.04.2026 | 14:41
Ստամբուլում Իսրայելի հյուպատոսության վրա զինված հարձակում է տեղի ունեցել. կան զոհեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.04.2026 | 14:40
Ամբողջ կարիերան մեկ ակումբում անցկացրած ֆուտբոլիստների թոփ-10-ը՝ ըստ BBC-ի
07.04.2026 | 14:35
Արարատ Միրզոյանը և Կայա Կալասը մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում զարգացումների շուրջ
07.04.2026 | 14:29
Զարմացած եմ, մենք էլ ենք սենյակներ մտնում և աշխատավարձերի բարձրացում կա․ առողջապահության փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր Ազգային ժողովում աննախադեպ մի քվեարկություն տեղի ունեցավ․ իշխանական խմբակցության ներկայացրած նախագիծը չանցավ հենց նույն խմբակցության պատճառով, ինչի արդյունքում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին հնարավորություն չընձեռվեց մասնակցել Անվտանգության խորհրդի նիստերին:

Հիշեցնենք, որ խորհրդարանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Արարատ Միրզոյանի գրասենյակի նախկին ղեկավար Աննա Կարապետյանն օրենսդրական նախագիծ էր մշակել, որով առաջարկում էր փոփոխություններ կատարել Ազգային ժողովի կանոնակարգ-սահմանադրական և անվտանգության խորհրդի մասին օրենքներում: Նա առաջարկում էր ԱԺ նախագահին ընդգրկել ԱԽ կազմ: Իշխանական խմբակցության նախաձեռնությունը, սակայն, չանցավ հենց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների պատճառով: Բանն այն է, որ նրանք բացակայում էին քվեարկության պահին: Այսպիսով՝ Արարատ Միրզոյանին ԱԽ խորհրդի կազմ ընդգրկելու նախագծին կողմ քվեարկեց 66 պատգամավոր, դեմ՝ 14, ձեռնպահ՝ 20:

ԱԺ նիստերի ապահովման բաժնից Factor.am-ին փոխանցեցին, որ նախագծի քվեարկությանն «Իմ քայլից» բացակայում էին Ռուբեն Ռուբինյանը, Լուսինե Բադալյանը, Հովհաննես Իգիթյանը, Արման Բոշյանը, Արման Եղոյանը, Թագուհի Ղազարյանը, Սոնա Ղազարյանը, Սուրեն Գրիգորյանը, Նարեկ Զեյնալյանը, Սիսակ Գաբրիելյանը, Տաթևիկ Հայրապետյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Ռուստամ Բաքոյանը, Լիլիթ Մակունցը, Հրաչյա Հակոբյանը, Տաթևիկ Գասպարյանը, Արգիշտի Մեխակյանը, Սերգեյ Մովսեսյանը, Թագուհի Թովմասյանը (չի քվեարկել), Արեն Մկրտչյանը, Վաղարշակ Հակոբյանը, Լիլիթ Ստեփանյանը, Սոֆյա Հովսեփյանը, Արմեն Խաչատրյանը: Բացակա պատգամավորներից մի քանիսը գործուղման են։

«Իմ քայլի» պատագամավորների այս վերաբերմունքին զուգահեռ ուշագրավ է կառավարության դիրքորոշումը՝ ԱԺ նախագահին ԱԽ խորհրդի կազմ ընդգրկելու հարցում: Գործադիրը թեև դրական եզրակացություն էր տվել նախագծին, սակայն այնքան էլ կողմ չէր քաղաքական մեծամասնության նման առաջարկին, քանի որ կառավարությունից հիշեցրել էին, որ անվտանգության խորհուրդը գործադիր իշխանության լիազոր մարմին է, և պետք է խորհրդին անդամակցեն գործադիր իշխանության ներկայացուցիչները:

Factor.am-ը բացակա պատգամավորներից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ չէին եկել քվեարկությանը և ինչքանո՞վ դա կապ ուներ կառավարության եզրակացության շեշտադրումների հետ: Թագուհի Ղազարյանն ասաց, որ անձնական խնդիրների պատճառով չի հասցրել գալ քվեարկության: Բացականերից Արմեն Բոշյանն էլ ասաց, որ 40 րոպե խցանման մեջ է եղել, չի կարողացել հասնել քվեարկությանը:

«Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը Factor.am-ի հետ զրույցում ասաց, որ «Իմ քայլը» խմբակցության անդամների բացակայությունից զատ տարօրինակ է եղել ընդդիմադիրների պահվածքը. «Մյուս խմբակցությունների մոտ որոշակի դիրքորոշման տարընթերցումներ կային, որովհետև ուրիշ դիրքորոշում էին հայտնել»:

Ականատես էինք եղել, որ նախագծի տապալումից հետո Հակոբ Սիմիդյանը վերցրել էր քվեարկության արդյունքները և դուրս եկել ԱԺ նիստերի դահլիճից: ԱԺ-ում տեղեկություններ տարածվեցին, որ նա դիտողություն է արել բացականերին: «Որևէ պատգամավորի նկատողություն չի եղել, իսկ թուղթ վերցրել եմ, ես հաճախակի եմ բացակայությունների թղթերը վերցնում»,- ներկայացրեց նա:

Այնուհանդերձ, տեղեկացանք, որ նախագծի տապալումից հետո «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ նրա աշխատասենյակում քննարկում է ունեցել, որի ընթացքում Միրզոյանը բացատրություն է պահանջել, թե ինչու է նախագիծը տապալվել:

«Արարատ Միրզոյանն ինձնից բացատրություն չի ուզել, որ ես բացատրություն տամ: Մեր մեջ գործընկերային հարաբերություններ են: Այո, Արարատ Միրզոյանի հետ հանդիպում եղել է, քննարկել ենք նաև այս թեման, ուղղակի զրուցում էինք»,- ասաց Սիմիդյանը:

Հավելենք, որ այս նախագծին ԲՀԿ-ն ձեռնպահ է քվերակել, ԼՀԿ-ն՝ դեմ: Մինչ քվեարկությունը վարման կարգով խոսեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը` նշելով՝ քանի որ իրենց առաջարկը չի ընդունվել, իրենք դեմ են քվեարկելու:

Ընդդիմադիր խմբակցությունն առաջարկել էր, որ բոլոր խմբակցությունների ղեկավարները կարողանան մասնակցել անվտանգության խորհրդի նիստերին: Նախագծի հեղինակ Աննա Կարապետյանն արձագանքեց` խնդիրը Սահմանադրության մեջ է, քանի որ ԱԺ նախագահին Սահմանադրությամբ տրված լիազորությունները նույնը չեն, ինչ խմբակցության ղեկավարին տրված լիազորությունները:

«Եթե այսքանից հետո հասկանալի չի եղել, ու դեմ եք քվեարկել, ձեր խնդիրն է»,- ասաց Կարապետյանը:

Նարեկ Կիրակոսյան