«Հետազոտությունների առաջատար խմբի» ղեկավար Ռուբեն Սարգսյանն այսօր լրագրողներին ներկայացրեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի հետ իրականացրած ուսումնասիրության արդյունքները, որով քաղաքացիներից փորձել են ճշտել, թե քանիսն են հակված արտագաղթելու: ««Եթե ունենաք հնարավորություն, կգնա՞ք երկրից դուրս ապրելու» հարցին միանշանակ «ոչ» պատասխանել է հարցվածների 59 տոկոսը, միանշանակ «այո»՝ 20 տոկոսը, «հավանաբար ոչ»՝ 8.6 տոկոսը։ Այսինքն՝ մենք տեսնում ենք, որ …

