Արարատի մարզի Արաքսավան համայնքի ղեկավարը պաշտոնավարման տարիներին թույլ է տվել չարաշահումներ։ Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության լրատվության ծառայությունից։ Համայնքի ղեկավարը 2005 թվականից տարբեր ժամանակահատվածներում համայնքապետարանում որպես հավաքարար է հրամանագրել իր մտերիմներին, որոնք փաստացի աշխատանքի չեն ներկայացել։ Հավաքարարի պարտականություններն էլ նրանց փոխարեն փաստացի կատարել է մի կին՝ ստանալով ընդհանուր 2 միլիոն 892 հազար դրամից ավելի գումար։ …

