Մարտի 4-ին Շվեդիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Ալեքսանդր Արզումանյանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Շվեդիայի ԱԳ նախարարության արարողակարգի վարչության ղեկավար, դեսպան Շարլոտ Վրանգբերգին (Charlotte Wrangberg): Ինչպես տեղեկացնում են ԱԳՆ լրատվական ծառայությունից, առանձնազրույցի ընթացքում դեսպան Արզումանյանը տկն․ Վրանգբերգին հայտնեց, որ սկանդինավյան երկրներում Հայաստանի դեսպանությունները միավորելու որոշման համաձայն՝ տարածաշրջանում Հայաստանը կներկայացվի Ստոկհոլմում տեղակայված ռեզիդենտ դեսպանության կողմից: Արարողակարգի ղեկավարը հաջողություն …