«Արսեն Բաբայանին անձնական երաշխավորություն ներկայացնելուց առաջ՝ քննարկել եմ քաղաքական թիմի հետ». Սիսակ Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Հայաստանի Հելսինկյան կոմիտե» ՀԿ նախագահ Ավետիք Իշխանյանի և ՀՀ ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի անձնական երաշխավորությամբ կալանքից ազատվեց ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը:

Սիսակ Գաբրիելյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով երաշխավորություն ներկայացնելու դրդապատճառներին՝ նշեց, որ Արսեն Բաբայանին ճանաչում է լրագրող աշխատելու տարիներից, ուստի ճանաչելով նրա տեսակը՝ կարծում է, որ կալանքը, որպես խափանման միջոց, պետք է կիրառվի բացառիկ դեպքերում:

«Ինքս դիմել եմ, անձնական երաշխավորություն եմ ներկայացրել և վճարել եմ պահանջվող գումարը՝ կես միլիոն դրամը, իսկ այսօր առավոտյան արդեն ստորագրել եմ համապատասխան երաշխավորությունը: Քիչ առաջ տեղեկացա, որ Դատախազությունն այդ միջնորդությունը բավարարել է: Քննարկումներ եմ ունեցել իրավաբանների հետ, բնականաբար, միանձնյա չեմ ընդունել այս որոշումը, քննարկել եմ քաղաքական թիմիս հետ և, ըստ էության, իրենց դիրքորոշումը համապատասխանում է իմ ներկայացրած միջնորդության հետ: Այստեղ որևէ խնդիր չկա: Իմ խորին համոզմամբ, նա այս փուլում չի կարող խոչընդոտել գործին»,- ասաց պատգամավորը:

Հարցին՝ ի՞նչն է պատճառը, որ կալանքի տակ գտնվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեպքում անձնական երաշխավորությունը չի կիրառվում, իսկ Արսեն Բաբայանի դեպքում կիրառվեց, Սիսակ Գաբրելյանը պատասխանեց, որ եղել է նախադեպ, երբ Ռոբերտ Քոչարյանն ազատ է արձակվել Արցախի ներկա և նախկին նախագահների անձնական երաշխավորությամբ:

«Ես անձամբ չեմ պատրաստվում անձնական երաշխավորություն տալ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման համար, քանի որ, բարեբախտաբար, առիթ չեմ ունեցել իր հետ շփվելու, իսկ Արսեն Բաբայանին ճանաչում եմ, և սա նաև իմ անձնական դիրքորոշումն է»,- շեշտեց նա:

Հարցին՝ ճանաչելով Արսեն Բաբայանին՝ ի՞նչ է կարծում՝ նա կարո՞ղ էր փաստաթղթեր կեղծել, Սիսակ Գաբրիելյանը պատասխանեց. «Այո՛, ես ճանաչում եմ նրան, այդ պատճառով էլ այդ հարցին չեմ պատասխանի»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան