Իսրայելը ոչնչացրել է «Իսլամական ջիհադի» հրամանատարին. պաղեստինյան խմբավորումը կոշտ պատասխան է խոստացել

Լուրեր

08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իսրայելական ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել պաղեստինյան «Իսլամական ջիհադ» խմբավորման հրամանատար Աբու ալ-Աթայի՝ Գազայի հատվածում գտնվող տան ուղղությամբ: Խմբավորման առաջնորդը զոհվել է: Այս մասին գրում է ՌԲԿ-ն՝ վկայակոչելով Reuters-ը:

Իսրայելի Պաշտպանության բանակի հաղորդագրության մեջ նշվում է, որ ալ-Աթան «հարյուրավոր ահաբեկչական հարձակումների մասնակից» է, որոնց թիրախում եղել են ինչպես զինվորականներ, այնպես էլ խաղաղ բնակիչներ:

Այլ աղբյուրների համաձայն՝ իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է նաև 42-ամյա ալ-Աթայի կինը՝ Ասման: Եվս հինգ մարդ, որոնց թվում՝ 4 երեխա, վիրավորվել է:

Պաղեստինյան «Իսլամական ջիհադ» խմբավորումն իր հրամանատարի մահվան համար կոշտ արձագանքով է սպառնացել:

«Այս հանցագործությանն արձագանքը սահմաններ չի ունենալու, պատասխանը համարժեք կլինի թշնամու կողմից իրագործված հանցագործության մասշտաբին: Հայտարարում ենք լիարժեք մարտական պատրաստականության և մեր մարտիկների մոբիլիզացիայի մասին»,- հայտարարել են խմբավորման զինյալները:

Նշենք, որ Աբու ալ-Աթային ոչնչացնելուց հետո Իսրայելի ուղղությամբ մի քանի հրթիռ է արձակվել: Տեղեկությունների համաձայն՝ Թել Ավիվի հարավային շրջաններում մի քանի անգամ օդային տագնապի ազդանշան է տրվել:

Գազայի հատվածից բացի՝ Իսրայելը հարվածներ է հասցրել նաև սիրիական Դամասկոսի ուղղությամբ: Այստեղ էլ թիրախում «Իսլամական ջիհադ»-ի մեկ այլ բարձրաստիճան զինյալ է եղել՝ Աքրամ ալ-Աջուրին: Իսրայելի իշխանությունները պաշտոնապես չեն հաղորդել հարևան պետության մայրաքաղաքի ուղղությամբ հարվածների մասին, սակայն այդ մասին հայտնել է սիրիական պետական ՍԱՆԱ գործակալությունը:

Որոշ տվյալներով՝ արդեն Իսրայել է մեկնել եգիպտական հետախուզության պատվիրակությունը, որն ավանդաբար, Գազայի հատվածում իրադրության սրման ժամանակ, հանդես է գալիս որպես միջնորդ: